ՀՌՈՄԻ ՊԱՊԸ այս ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀՈՒ ամենամեծ ԵՐԿՐՊԱԳՈՒՆ Է. ո՞վ է աշխարհի սիրտը գերած ՀԱՅՈՒՀԻՆ

Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանն առաջին անգամ հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր օպերային փառատոնում` Arena di Verona-ում՝ կատարելով «Աիդա» օպերայի հիմնական մասը:Այդ կապակցությամբ Հռոմի պապը վարդերի մի մեծ փունջ է ուղարկել սիրված երգչուհու հանդերձարան:

 Հիշեցնենք, որ Հռոմի պապը երգչուհու վաղեմի երկրպագուներից է և Կասյանին պարգևատրել է Սուրբ Սիլվեստրի շքանշանով:

Երգչուհին ու սրբազան քահանայապետը բարեկամական հարաբերություններ ունեն, Ֆրանցիսկոս պապը Կասյանի երկրպագուն է։

Օպերային երգչուհի Սվետլանա Կասյանի առաջին սոլո ալբոմը՝ «Fratelli Tutti»-ն, լույս է տեսել դեկտեմբերի 17-ին՝ Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի 85-ամյակի օրը, և նվիրված է եղել կաթոլիկ աշխարհի հայրապետին։ Կասյանն այդ մասին պատմել է ՌԻԱ Նովոստիին։

Երգչուհու պրոդյուսերն ու ամուսինը՝ Հնահավատների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովն ասել է, որ երգչուհին ու քահանայապետը բարեկամական հարաբերություններ ունեն, իսկ Ֆրանցիսկոսը երգչուհու տաղանդի երկրպագուն է։ 2019թ․-ին Ֆրանցիսկոս պապը մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար Կասյանին պարգևատրել է Սուրբ Սիլվեստրի ասպետական շքանշանով:

Սուրբ Սիլվեստրի շքանշանը Վատիկանի պետական պարգևն է, շնորհվում է աշխարհիկ մարդկանց կաթոլիկ եկեղեցուն մատուցած ծառայությունների համար։ Սովորաբար շքանշանի ասպետ (կավալեր) են դառնում գիտության, արվեստի և գրականության ոլորտում աչքի ընկած մարդիկ։ Կարող են պարգևատրվել ինչպես կաթոլիկները, այնպես էլ այլ դավանանքների ներկայացուցիչները։ Կասյանը Վատիկանի ամբողջ պատմության ընթացքում առաջին օպերային երգչուհի-կավալերն է («դաման»՝ շքանշանի կին ասպետները)։