Ինչու՞ էր Կարեն Դեմիճյանը խնդրել լրագրողին, որ այս նկարը չհրապարակի
Կարեն Դեմիրճյանը լինելով շատ փակ մարդ` երեբեք չէր սիրում, որ լրագրողները նկարում էին իրեն, իր թոռների կամ հարազատների հետ: Մի քանի անգամ նա լրագրոներին խնդրել է, որ նման հարցերում լսեն իր խնդրանքը ու չհրապարակեն նկարներ, ոնոք ինքը չէր ցանկանում: Բայց լրագրողներին մեծ հաշվով այդ ամենը չէր հետաքրքրում, նրանք հիմնականում ընկնում էին սենսացիայի հետևից: Ահա, Կարեն Դեմիրճյանի այս լուսանկարը իր թոռների հետ հայտնվեց համացանցում, չնայած, որ Կարենը դեմ էր եղել:

Երկրում տիրող ծանր իրավիճակը պատճառ է հանդիսանում, որ Կ.Դեմիրճյանը վերադառնա քաղաքական ակտիվ գործունեության: 1998 թ. նա առաջադրվում է որպես Հանրապետության նախագահի թեկնածու: 1999 թ. մայիսին Կարեն Դեմիրճյանն ընտրվում է Ազգային Ժողովի նախագահ: Հանրապետության զարգացմանը նա կարողանում է համակարգված բնույթ տալ` հստակեցվում են զարգացման առաջնային խնդիրները, կառուցվածքային քաղաքականության առանցքային ուղիները, գլխավոր ներուժի` մարդկային գործոնի խելամիտ ու նպատակային իրացման մեծ հեռանկար միտող կողմնորոշիչները: Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջն է համախմբում Հանրապետության գրեթե բոլոր առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքահայությանը, ձեռնամուխ լինում երկրի վերականգման ծրագրերի իրականացմանը:
Սակայն, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում` նիստի ժամանակ Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամավորներ և մեկ նախարար քաղաքական աննախադեպ ահաբեկչության զոհ են դառնում: Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան: