Այս նկարից հետո նա բացականչեց. «Աստվածային է՜»: Մեծանուն նկարչի կյանքի պատմությունը

Հակոբ Կոջոյանը ծնվել է 1883 թ. Ախլցխա քաղաքում, ոսկերչի ընտանիքում: Շուտով ընտանիքով տեղափոխվում է Վլադիկավկազ և հոր արհեստանոցում զբաղվում է ոսկերչությամբ: Այդ տարիներին զուգահեռաբար զբաղվում է նաև նկարչությամբ:  

Հակոբ Կոջոյանի մասին հետաքրիր տեղեկություններ է հաղորդում նկարչի եղբոր թոռ, նկարիչ Լևոն Կոջոյանը։ Վերջինիս հաղորդմամբ,  տաղանդավոր երիտասարդին հանձարարավում էր կատարել ամենադվժար և պատասխանատու աշխատանքները: Ինքնամփոփ, իր մտքերով և խոհերով տարված, մենություն սիրող այս երիտասարդի տաղանդը նաև նկատում էին արհեստանոցում հյուրընկալվող հայտնի արվեստագետները՝ Եվգենի Վախտանգովը, օսեթ մեծանուն նկարիչ Մահարբեկ Տուգանովը:

Սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը, նկարիչը մեկնում է ռազմաճակատ: Ռամաճակատում էլ ստանում է Մեծ եղեռնի լուրը, որը մեծ ցավ ու դառանություն է պատճառում նկարչին: 1918թ-ին գալիս է Հայաստան: Այդ տարիներին, որպես նկարիչ, մասնակցում է Անիի պեղումներին և պատճենահանում է Փրկչի եկեղեցու որմնանկարները:

1939թ. Մոսկվայում ստանում է նաև հանրապետության ժողովրդական նկարչի կոչում: 1959թ. Երևանում (այնուհետև՝ Թբիլիսիում, Բաքվում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում) բացվում է նկարչի ծննդյան 75 ամյակին նվիրված ցուցահնադեսը: Լևոն Կոջոյանը հիշում է, որ առաջին անգամ ծանոթացել է Հակոբ Կոջոյանի «Փյունիկ» ստեղծագործությանը Կիսլովոդսկում հոր՝ վարպետ Հարությունի միջոցով:

Տարիներ հետո վարպետին տուն հերթական այցելության ժամանակ, տեսել է, Կոջոյանը սև խալաթը հագին, ակնոցը աչքերին, կռացած աշխատասեղանի վրա՝ տարված ստեղծագործում է: Հանկարծ ճակատին թափված ալեհեր մազերի տակից երևացել է ժպտացող դեմքը: Վարպետը իր «Փյունիկ» ստեղծագործության վերջին շտրիխներն է կատարել:

Անչափ տպավորիչ այդ պատկերը հիացրել է և՛ կնոջը, և՛ Լևոն Կոջոյանին, սակայն ամենից շատ այն գոհացրել է հենց իրեն՝ վարպետին, ով ներկաների հիացական մեկնաբանությունները լսելուց հետո բացականչել է. « Աստվածային է՜»: Փյունիկը Կոջոյանի ամենասիրելի կերպարներից մեկն էր և բնորոշվում է նրա ստեղծագործություններում որպես կյանքի վերածննդի, գեղեցկության և անմահության խորհրդանիշ: