Ռոստովի մարզի քաղաքները զարդարում են հենց այս ՀԱՅԻ կառուցած արձանները. գիտե՞ք՝ ով է նա

Խոսքը հայ քանդակագործ Դավիթ Ռուբենի Բեգալովի մասին է, ով ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 26-ին Դոնի Ռոստովում:

Քանդակագործը սովորել է Լենինգրադի Վ. Ա. Սերովի անվան գեղարվեստական ուսումնարանում։ Դրանից հետո ուսումը շարունակել է նաև Լենինգրադի Մ. Ի. Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում։

Դավիթ Բեգալովը եղել է Կարլ Մարքսի հուշարձանը Դոնի Ռոստովի նույնանուն հրապարակից տեղափոխելու և պատմական վայրում Նոր Նախիջևանի հիմնադիր Եկատերինա II-ի արձանը վերականգնելու նախաձեռնողներից մեկը:

Նրա կինը ճարտարապետ Սվետլանա Իգորևնա Բեգալովան է:

Քանդակագործի հայտնի աշխատանքներից են՝ Դոնի Ռոստովում գտնվող Հովսեփ Արղությանի հուշարձանը, օլիմպիական չեմպիոն Վարդերես Սամուրղաշևի արձանը, Ֆեոդոր Ուշակովի հուշարձանը,  Ֆաինա Ռանևսկայայի հուշարձանը և այլն:

Ֆաինա Ռանևսկայայի հուշարձանը Տագանրոգում

Դոնի Ռոստովում Ստաչկայի փողոցի այն տան պատին, որտեղ գտնվել է Բեգալովի արվեստանոցը, հուշատախտակ է փակցված:

Դավիթ Ռուբենի Բեգալովը մահացել է 2013 թվականի նոյեմբերի 13-ին, 61 տարեկան հասակում: