ՍԱՐՅԱՆԻ իրերի ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ. տեսեք՝ ինչո՞վ էր ՆԱ վրձնում աշխարհահռչակ մարդկանց
Մարտիրոս Սարյանը` հայ մեծ նկարիչ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ նկարիչների միության նախագահ, ծնվել է 1880թ.-ի փետրվարի 29-ին` Նոր-Նախիջեւան քաղաքում։
«Շատ ուրախ եմ, որ Երեւանը կառուցվում է եւ վերածվում մայրաքաղաքի։ Ես նույնպես երազում եմ կառուցել մի տնակ ու արվեստանոց, նույնիսկ մի առանձին փոքրիկ պատկերասրահ իմ գործերի համար»
Մարտիրոս Սարյան
Հենց այս հոդվածում Ձեզ համար առանձնացրել ենք ՀԱՅ ՄԵԾԱՆՈՒՆ ՆԿԱՐՉԻ իրերի ԲԱՑԱՌԱԻԿ լուսանկարերը, որոնք դուք պետք է տեսնեք: Այդ իրերն այժմ պահվում են Սարյանի տուն-թանգարանում:
1. Էսկիմոսի արձանիկը
1960-ականների առաջին կեսին, երբ «խռուշչովյան ձնհալի» տարիներն էին եւ «երկաթե վարագույրը» որոշ չափով բարձրացել էր, Խորհրդային Միություն, նաեւ Հայաստան, սկսեցին այցելել շատ հայտնի դեմքեր: Այդ թվականներին անհնար էր գալ Հայաստան եւ չայցելել Մարտիրոս Սարյանին:

Երկար տարիներ Մարտիրոս Սարյանի արվեստանոցում ձեռքը ճակատին դրած Էսկիմոսի փոքրիկ արձանիկ կար: Մուգ գույնի մարմարից եւ բավական ծանր արձանիկի պատմությունը հայտնի դարձավ արխիվն ուսումնասիրելու ժամանակ, երբ գտնվեց մի լուսանկար, որում Քենտն է` ձեռքին էսկիմոսի արձանիկը բռնած` ինչ-որ բան է պատմում Սարյանին, իսկ նրա դիմաց՝ սեղանի վրա, դրված է այն տուփը, որի մեջից հանվել է արձանիկը: Պարզ դարձավ, որ դա Ռոքուել Քենտի նվերն է Սարյանին:
2. Ջոն Սթայնբեքի ընծայագրով գիրքը
Պուլիտցերյան մրցանակակիր եւ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ամերիկացի գրող Ջոն Սթայնբեքը բնորդել է Մարտիրոս Սարյանին: Սթայնբեքի դիմանկարը, սակայն անավարտ է, քանի որ գրողը քիչ ժամանակ ուներ եւ նկարն արվել է ընդամենը 20 րոպեում: Այդ օրվա վավերագրերն են գրողի ընծայագրով գիրքը եւ լուսանկարը:

Ջոն Սթայնբեքը Հայաստան էր եկել տիկնոջ հետ: Նրանք Սարյանի ճաշասենյակում նստած են եղել սեղանի շուրջ: Այդ սենյակում կախված էր Վիլյամ Սարոյանի դիմանկարը, ինչին անտարբեր չմնաց ամերիկացի գրողը: Նա կնոջն ուրախացած ասել է. «Տես, Մարի, մեր Վիլյամի դիմանկարն է: Հիմա ես նրան կարող եմ ասել, որ Սարյանն ինձ էլ է նկարել»:
- Արեւելյան չարոխները
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում եգիպտական դիմակի կողքին ցուցադրվում են արեւելյան կանաչ չարոխները: Դրանք նկարիչը նույնպես օգտագործել է 1915թ.-ի նատյուրմորտի մեջ:

- Մոլբերտները, վրձիններն ու ներկապնակները
Սարյանի արվեստանոցում են պահվում նրա երկու մոլբերտները, որոնց վրա նկարիչը ստեղծել է իր կտավների մեծ մասը: Դրանք նկարիչը գնացքով բերել է Ֆրանսիայից:

Քանի որ խորհրդային տարիներին, ինչպես այդ ժամանակ էին բնորոշում, ամեն ինչ «դեֆիցիտ» էր, Սարյանը Ֆրանսիայից էր բերել նաեւ ներկապնակներն ու վրձինները: Նրա բազմաթիվ ներկերը պահպանվում են տուն-թանգարանում, ինչպես որ նա թողել էր: Սարյանի արվեստանոցում կարելի է տեսնել նույնիսկ ներկերի լուծույթներ ու լաքեր:
Մոլբերտների, ներկերի ու վրձինների կողքին կարելի է տեսնել նաեւ այն խալաթը, որը նկարչի հագին է եղել աշխատելիս:

- Սուրճի բաժակները
Նկարչի տանը հայտնաբերված լուսանկարներից մեկում 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից Դմիտրի Շոստակովիչն է նստած սեղանի մոտ` սուրճ խմում Սարյանի հետ: Այս լուսանկարում Սարյանի ու Շոստակովիչի սուրճի բաժակները տարբեր են, եւ սրանք երկուսն էլ այժմ ցուցադրվում են նկարչի տուն-թանգարանում:

Ի դեպ, կինոբեմադրիչ Լաերտ Վաղարշյանի՝ Սարյանի մասին նկարահանած ֆիլմում եւս կան կադրեր, որոնցում նկարիչն ու կոմպոզիտորը սուրճ են խմում: Ֆիլմն այժմ ցուցադրվում է տուն-թանգարանում: