Ո՞վ էր այն խորհրդավոր կինը, որ միշտ Շառլ Ազնավուրի հետ շրջագայում էր

Շառլ Ազնավուրի ստեղծագործական գործունեության մասին հազարավոր հոդվածներ են գրվում, սակայն նրա անձնական կյանքի մասին անդրադարձները քիչ են։ Երաժիշտը չէր սիրում շատ խոսել իր անձնականի մասին, բայց չէր էլ թաքցնում այն ամենը ինչ կար իր կյանքում: Երեք անգամ ամուսնացած Շառլը, իրեն երջանկ էր համարում, որովհետև ամեն մի կնոջ հետ նոր բան էր սովորել ու հասկացել:

seda

Նրա զավակները միշտ շրջապատել են հորը, բայց միակ հավատարիմ ու միշտ նրա կողքին կանգնած մարդը նրա դուստրն է եղել Սեդան: Սեդա Ազնավուրը միշտ հոր կողքին էր, նրանք հաճախ միասին նաև ճամփորդում էին: Հոր խնամքը Սեդայի վրա էր ու նա դա շատ մեծ սիրով էր անում:

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն ու նրա քույրը՝ Աիդան, Ռաուլ Վոլենբերգի անվան միջազգային կազմակերպության կողմից պարգևատրվե են Ռաուլ Վոլենբերգի մեդալով: Ազնավուրներն այս պարգևին արժանանում են իրենց մարդասիրական մոտեցման համար: Փարիզում նացիստական օկուպացիայի տարիներին Շառլի և Աիդայի ծնողներ, ինչպես նաև հենց իրենք, իրենց բնակարանում թաքցրել և փրկել են ֆաշիստների կողմից հետապնդվող հայերի, հրեաների` վտանգելով նաև իրենց կյանքը։