Ինչպե՞ս էր Թումանյանը համոզում երեխաներին սովորել

Որբերի առօրյան թեթևացնելու և տխրությունը մի փոքր փարատելու համար նա հազար ու մի հնարք էր մտածում: Այսպես՝ երեխաներին քաջալերելու համար, բանաստեղծը նրանց հետ պայման էր կապել. ով լավ սովորի դասերը, նրան Թումանյանը կտանի իր տուն ծանոթացնելու Անդրանիկի հետ: Եվ այս պայմանն իրոք գործում էր:

Երեխաները մոռացած իրենց վշտերն՝ ինքնամոռաց տրվում էին ուսմանը՝ Անդրանիկին գեթ մեկ անգամ տեսնելու համար: Այդ երեխաների մեջ էր նաև Արգենտինայի ամենահայտնի բանաստեղծուհու, լատինական Ամերիկայի ամենահայտնի հայուհու Ալիսա Կիրակոսյանի հայրը, որը ոգևորված մեկ շաբաթ քրտնաջան սովորեց և հասավ երազանքին` ծանոթացավ Անդրանիկի հետ:

Թումանյանը հոգ էր տանում ոչ միայն երեխաների, այլև յուրաքանչյուրի մասին, ով իրեն շրջապատում էր: Այդքան ցավերի, հոգսերի մեջ գտնվող բանաստեղծը անհանգստանում, հետևում էր, որպեսզի հանկարծ գթության քույրերը քաղցած չմնան:

 Թումանյանը հոգ էր տանում անգամ մահացածների մասին: Ցեղասպանության օրերին մահերն այնքան շատ էին, որ դիակները սայլերով էին տանում թաղելու: Եվ այդպիսի հերթական մի օր սայլապանը հրաժարվում է կատարել իր աշխատանքը՝ պատճառաբանելով, թե քանի որ Էջմիածնի պաշտոնեությունը չի վճարել իր աշխատավարձը, ինքն այդ օրը չի թաղելու մահացածներին:

128 — Left

Հուսահատ Թումանյանը հավաքում է իր ունեցած վերջին դրամը, տալիս սայլապանին, որպեսզի հանկարծ մեռելներն անթաղ չմնան: Այդ նույն ընթացքում Գևորգյան ճեմարանից դուրս էին թողնում Թումանյանի որդուն՝ վարձը չվճարելու պատճառով: