Թուրքը ներողություն է խնդրել Ցեղասպանության համար և խոսել հայերեն

Թուրք գրող Քեմալ Յալչինը հայտնի է իր ոչ միայն հայանպաստ, այլ նաև խաղաղությանը նպաստող հայտարարություններով, դիրքորոշմամբ ու կոչերով։ Ահա հերթական հարցազրույցի ժամանակ Յալչինը ցանկացել է ներողություն խնդրել բոլոր հայերից՝ հայ ժողովրդից, իր պապերի կողմից իրականացված ոճրագործության համար, որը մարդկությանը հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն։

Յալչինը բնավ չի ժխտել, չի մեղմացրել կատարված արյունալի ոճրագործությունը։ Նա ընդունել է, որ կատարվածն իրական ցեղասպանություն էր, և ներողություն խնդրել։

Նա նշել է, որ հայերը տարիներ շարունակ պայքարում են Ցեղասպանության ճանաչման համար, և Թուրքիան մինչ օրս չի ընդունել այն։ «Կարծում եմ, որ մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը: Ես ուզում եմ, որ մեր ապագա սերունդները խաղաղ ապրեն»,- ասել է նա։

Ապա Յալչինը հայերենով ասել է հարցազրուցավարին․«Իմ սիրելի հայ քույր, քո ցավը իմ ցավն է: Ես՝ որպես թուրք, ներողություն եմ խնդրում բոլոր հայերից: Դժվար է ներել, բայց ավելի դժվար է ներվել, ներիր ինձ»: