Եթե չլիներ ԱՅՍ ՀԱՅԸ, ապա մեքենաներն այսօր չէին լինի. ո՞վ է ԱՄՆ-ի ամենաարժեքավոր ՀԱՅ ԳՅՈՒՏԱՐԱՐԸ

Աշխարհը փոխած հայերի շարքում կա մի անուն, որը միգուցե հայտն է քչերին, սակայն մենք պարտավոր ենք իմանալ մեր հայրենակցի մասին: Եթե չլիներ ՆԱ, ավտոմեքենաներն այսօր չէին լինի այնպիսին , ինչպիսին կան: Խոսքը ազգությամբ ՀԱՅ Ասատուր Սարաֆյանի մասին է:

Հայազգի գյուտարարը ծնվել է 1895 թվականին, Օսմանյան կայսրությունում: Նա մանուկ հասակում, փրկվելով ցեղասպանության ճիրաններից, փախել է ԱՄՆ: Չիկագո գալով՝ Սարաֆյանը որդեգրեց իր նոր անունը՝ Օսկար Բանկեր:

Նրա կատարած հայնագործությունները ԱՄՆ-ում համարվում են ամենաարժեքավորներից մեկը:

Ասատուր Սարաֆյանը 1931 թվականին արտոնագրել է ինքնաշարժերի ավտոմատ փոխանցման տուփը, որը տարիներ անց սկսել է կիրառվել ամերիկյան «Օլդսմոբիլ» մակնիշի ավտոմեքենայում։ 1957 թվականին արտոնագրել է ավտոյուղի չափիչի գյուտը։ Սարաֆյանին է պատկանում նաև բենզինային պոմպի գյուտը:

Այնուամենայնիվ, նրա գյուտերը չսահմանափակվեցին միայն ավտոմոբիլային արդյունաբերությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա հորինեց առաջին Sikorsky ուղղաթիռի առաջնային կառավարումը, որը հանգեցնում է զանգվածային արտադրության: Այս գյուտը համարվեց ԱՄՆ-ի ամենաարժեքավոր գյուտը:

83 տարեկանում Օսկար Բենքերը մահացավ 1979 թվականին, Քլիվլենդ Օհայո նահանգում։ Նրա հուշերը՝ «Ամերիկացի գյուտարարի երազանքներն ու պատերազմները. ներգաղթյալի սիրավեպը» վերնագրով հրատարակվել են 1983 թվականին։