Արցախի մասին պատմող ֆիլմը հաղթել է Կաննի կինոփառատոնում

Արցախցի երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Ավետիսյանը նկարահանել է մի ֆիլմ՝ «Ապրելու ցանկություն» վերնագրով: Պարզ դարձավ, որ այն հաղթող է ճանաչվել Կաննի կինոփառատոնում՝ «Բնիկ մարդկանց մասին լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Նույնպես և ֆիլմի ռեժիսոր Մարիամ Ավետիսյանը ճանաչվել է լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր: Ֆիլմը պատմում է հետպատերազմյան կյանքն Արցախում, ինչպես նաև պատերազմի թողած հետևանքներն այստեղ բնակվող մարդկանց վրա:

Ֆիլմի գաղափարն առաջացել է պատերազմի օրերին, և նկարահանվել է պատերազմի ավարտից հետո:  

Ֆիլմի անունը երիտասարդ ռեժիսորը որոշել է հենց իր մյարիկի հետ: Այն վերնագրված է «Ապրելու ցանկություն», քանի որ այն բնորոշ է բոլորիս: Նկատի է առնվում այն, որ արցախցիները ցանկանում են ապրել իրենց հայրենիքում:

Ֆիլմն արժանացել է դրական արձագանքների ինչպես կինոսերների, այնպես էլ դիտողների շրջանում: Երիտասարդ կինոռեժիսորին հատկապես ոգևորել է Սերժ Թանկյանի արձագանքը: Ֆիլմը ներկայացվել է տարբեր փառատոնների՝ Տորոնտոյում, Ավստրիայում, ԱՄՆ-ում, Հայաստանում, Ռուսաստանում և ունեցել հաջողություններ: