Ավանդազրույց Գրիգոր Նարեկացու հրաշքի մասին

Աղթամար կղզում մի մարդ է լինում՝ Անդրեաս անունով: Նա ամուսնացած է լինում, սակայն զույգը 7 տարի երեխա ունենալ չի կարողանում: Ի վերջո, նրանք գնում են Գրիգոր Նարեկացու գերեզմանի մոտ, որ սրբին խնդրեն բարեխոսել, որ իրենք որդի ունենան: Շուտով նրանք որդի են ունենում, անունը դնում Գրիգոր:

Անցնում է 7 տարի, և տղայի ծնողները կամենում են նորից այլեցել սրբի գերեզման, որ իրենց գոհունակությունը հայտնեն նրան: Սակայն երբ նրանք նավակի մեջ էին, Վանա լճի մեջտեղում, սաստիկ փոթորիկ է բարձրանում, նավակը շուռ տալիս, իսկ մանուկ Գրկգորը կորում է: Չկարողանալով գտնել իրենց որդու մարմինը՝ ծնողները վերադառնում են տուն ու այնքան են աղի արցունք թափում, որ կուրանում են:

Հաջորդ տարի՝ Վարդավառին, որդեկորույս ծնեղների համագյուղացիները նրանց ասում են, որ նրանք պետք է նորից գնան Նարեկացում գերեզման, քանի որ իրենց որդին կորավ, իսկ իրենք կուրացան, և միգուցե սրբի օգնությամբ կվերականգնեն իրենց տեսողությունը:

Հրաշք է տեղի ունենում, որբ ծնողները՝ հասնելով սրբի գերեզմանի մոտ, գտնում են իրենց որդուն այնտեղ նստած: Որդին պատմում է, որ սուրբը պաշտպանել է իրեն փոթորկի ժամանակ և իմանալով, իր ծնողներն են գալու իր ետևից, նրան ետ է բերել ու թողել իր գերեզմանի մոտ: