Այս հայկական եկեղեցին ևս գտնվում է Վրաստանի տիրապետության տակ․ ծանոթանան Խորակերտի վանքի հետ

Խորակերտի վանքը գտնվում է Չանախչի գյուղից 3 կմ հարավ՝ Լալվարի ստորոտիn։ Ըստ վկայությունների այս վանքը հիմնադրել է Հայկի որդի Խոռը : Սակայն ներկայումս այս վանական համալիրը գտնվում է Վրաստանի սահմանապահների վերահսկողության գոտում։

13-րդ դարի այս վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, սեղանատան մնացորդներից, մատուռներից, խաչքարերից:
Ներկա պահին այն կարելի է ասել կանգուն վիճակում է: Խախտված և քայքայված են միայն պատերը, կտուրի լանջերը և գմբեթի վեղարը: Պատերի երեսաքարերի մեծ մասը, քիվի քարերը և ծածկասալերը չեն պահպանվել:

Ուշագրավ է, որ հավասարակողմ վեցանկյան մեջ ներգծված վեցաթև աստղով ծածկը հստակորեն կարդացվում է շթաքարե յուրաքանչյուր աստիճանում: Այդ հնարքը, որ հանդիպում է նաև նույն դարի գավիթների ծածկերում, եկեղեցիներում կիրառման ուրիշ օրինակ չունի:

Եկեղեցու ճակատները պարզ են, գրեթե զուրկ հարդարանքից։ Ներսում տեղ-տեղ պահպանվել են սվաղի մնացորդներ։

Ցավոք այս եկեղեցու մասին տեղեկություններ, հիշատակումներ ու արձանագրություններ չկան, որպեսզի ավելի շատ բան իմանանք մեր հայկական վանական համալիրի մասին։