Ո՞ր ՀԱՅՆ է ֆինանսավորել «Կասկադ»-ի ծրագիրը. ճանաչենք աշխարհի ամենախոշոր ընկերություններից մեկի ՀԱՅ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հայ մեծահարուստներից շատերն են աչքի ընկել բարեգործությամբ` Մանթաշով, Նուբար Փաշա, Ալեք Մանուկյան… Նրանց նյութական օժանդակությամբ բացվել են բազմաթիվ դպրոցներ, մատենադարաններ, հիվանդանոցներ, նորոգվել են ճանապարհներ: Այս հոդվածում տեղ է գտել աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկը՝ Ջերարդ Գաֆեսճյանը, ով նաև մեծ բարերար է: Նրա մասին պիտի իմանա յուրաքանչյուր ՀԱՅ:

  • Ջերարդ Գաֆեսճյան (ԱՄՆ)

ՆԱ West Publishing-ի հրատարակչության փոխնախագահ ու նախագահների խորհրդի անդամ է։ Ջերարդ Գաֆեսճյանի գիտելիքների ու ջանքերի շնորհիվ West Publishing ընկերությունը շուկայում մեծ համբավ ձեռք բերեց։ Ընկերության 100-ամյա պատմության մեջ նա դարձել է առաջին աշխատակիցը, որ մասնաճյուղից տեղափոխվել է Մինեսոթա՝ գլխավոր գրասենյակ, որտեղ ստանձնել է նույն ընկերության մի շարք ղեկավար պաշտոններ` ի վերջո դառնալով West Publishing ընկերության գործադիր փոխնախագահ:

Ջերարդ Լևոնի Գաֆեսճյանը ծնվել է 1925 թվականին, Նյու Յորքի Բրուքլին թաղամասում։ Ծնողները Միացյալ Նահագներ են ներգաղթել 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ ժամանակ։

Գաֆեսճյանը ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ակտիվ անդամ է։ 2003թ․-ին նա 20 միլիոն դոլար է նվիրաբերել Վաշինգթոնում Հայոց ցեղասպանության թանգարանի շենքի գնման ու վերանորոգման համար։ Գաֆեճյանը Հայկական օգնության ֆոնդի կարևորագույն բարերարներից մեկն է համարվում։

Շինությունը, որտեղ այսօր գտնվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, հայտնի է հայերին, հատկապես` երևանցիներին, իբրև «Կասկադ»: «Կասկադ» համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է (1878-1936): Նա ցանկանում էր միմյանց կապել քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածները:

Գաֆեսճյան արվեստի կենտրոնի իր գործունեությամբ ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել է Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթը:  Արվեստի կենտրոնն այսօր դարձել է քաղաքի կարևորագույն մշակութային վայրերից մեկը և տարեկան ընդունում է ավելի քան մեկ միլիոն այցելու: