Գիտե՞ք՝ ինչ կարևոր քայլ կատարեց այս ՀԱՅՈՒՀԻՆ Հայաստանի համար. ճանաչենք իսկական հայուհուն

Հայազգի գիտնական, հայագետ և արևելագետ Հռիփսիմե Ջանփոլադյանը ծնվել է 1918 թվականի օգոստոսի 26-ին, երբ Նախիջևանից բռնագաղթում էին Երևան հենց ճանապարհին՝ Սևանա լճի առափնյա գյուղական տներից մեկում ծնվեց Հռիփսիմեն:

Հռիփսիմեն բարձր առաջադիմությամբ ավարտել է Երևանի դպրոցներից մեկը և 1935 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը: 1940 թվականինաշխատանքի է ընդունվել Հայաստանի պետական պատմության թանգարանում: Հայագիտությամբ զբաղվելու հիմնական նախապայմանը եղել է Կարմիր Բլուրի հնագիտական աշխատանքներին մասնակցությունը:

1939 թվականին, դեռևս ուսանող, նա ակտիվ մասնակցություն է ունենում հանրապետությունում իրականացվող «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյակին նվիրված տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքներին՝ արժանանալով միջոցառումների ղեկավար, ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի նախագահ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ուշադրությանը։ Գիտնականը նկատելով երիտասարդ գիտաշխատողի նվիրվածությունն ու գիտական հակումները՝ նրան է տրամադրում դեռևս 1917 թվականին Նոր Գետիկ վանքում իր հավաքած վիմագիր արձանագրությունների հավաքածուի մի մասը։ Օրբելին Հռիփսիմե Ջամփոլադյանին հանձնարարում է դրանք ստուգել և վերստին վերծանել՝ համադրելով հին վերծանությունների հետ։ Արդյունքում՝ 1948 թվականին Հռիփսիմե Ջանփոլադյանը պաշտպանում է «Մխիթար Գոշը և Նոր Գետիկի վանքը» թեկնածուական ատենախոսությունը:

1977 թվականին Հռիփսիմե Ջանփոլադյանի և Սուրեն Ավագյանի համատեղ աշխատանքի արդյունքում լույս է տեսնում «Դիվան հայ վիմագրության» վեցերորդ պրակը՝ «Իջևանի շրջան», որում զետեղված են տարածաշրջանի բոլոր վիմագիր արձանագրությունները, դրանց գրչագրերը, ապա վերծանությունները։ Արձանագրական նյութերը համալրված են բնագրերի մատենագրական տվյալներով՝ հատուկ նշաններով տարանջատելով անձնական վերականգումները կամ հավելումները, ընձեռելով տարընթերցումների հնարավոր մեկնաբանությունները։

Հռիփսիմե Ջանփոլադյանը հետաքրքրված էր միջնադարյան հնագիտությամբ։ Հենց նա է եղել այն հայուհին, ով կորստից փրկել և հայ գիտական հանրությանն է ներկայացրել Վոլգայի ափին գտնվող Բուլգար քաղաքում՝ Սերիբի պեղավայրում հայտնաբերված նյութական մշակութային արժեքները, որոնք մեկ անգամ ևս հավաստում են Միջնադարյան Հայաստանի առևտրատնտեսական, մշակութային կապերի իրողությունը հեռավոր ու մերձավոր հարևան երկրների հետ։

Հռիփսիմե Ջանփոլադյանի ամուսինը՝ ակադեմիկոս Բորիս Պիոտրովսկին է, ով երկար տարիներ ղեկավարել է Կարմիր Բլուրի հնագիտական արշավախումբը։ Գիտական գործունեությանը զուգահեռ՝ ղեկավարել է նաև Լենինգրադի Պետական Էրմիտաժը։

Ավագ որդին ճանաչված արևելագետ, ակադեմիկոս Միխայիլ Պիոտրովսկին է, որն այսօր Էրմիտաժի տնօրենն է, իսկ մյուս որդին՝ Լևոն Պիոտրովսկին, կենսաբանական գիտությունների դոկտոր է, միջազգային բազմաթիվ կազմակերպությունների պատվավոր անդամ։