Այս ՀԱՅՆ իր կյանքը զոհեց վիրավոր ընկերոջը մարտադաշտից դուրս բերելիս. ճանաչենք «Ջաջուռցի արծվին»

Խոսքը հայ ազատամարտիկ Դավիթ Ռաֆիկի Գևորգյանի մասին է, ով ծնվել է Դավիթ Գևորգյանը ծնվել է Դավիթ Գևորգյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 12-ին Ջաջուռ գյուղում։

Սովորել է տեղի Մինաս Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում: 1968 թվականին Դավիթը ընտանիքի հետ տեղափոխվումԵրևան: Երևանում 8-րդ դասարանն ավարտելուց հետո սովորել է թիվ 50 պրոֆտեխնիկական ուսումնարանում, որտեղ ձեռք է բերել ավտոէլեկտրիկի մասնագիտություն։

1980-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ ներքին զորքերում։ 

1982-1984 թվականներին աշխատել է Երևանի Բուսաբանական այգում։

1984-1986 թվականներին աշխատել է Երևանի Երկրաբանական պայթեցման կենտրոնում։

1986-1991 թվականներին աշխատել է Երևանի Փորձարարական պրակտոլոգիայի հիվանդանոցում։

Հերոսն արցախյան շարժմանը սկսեց մասնակցել 1988 թվականից: 3 տարի անց կամավորագրվել է ազգային ազատագրական պայքարին։ Հերոսի եղբայրը՝ Թաթոս Գևորգյանը ղեկավարում էր «Արամ Մանուկյան» ջոկատը և նա անդամագրվում է վերջինիս։

Մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական մարտերին, դրսևորելով որպես հրանոթաձիգ, սակրավոր և ռազմաէլեկտրիկ։

Վազգեն Սարգսյանի կազմակերպած «Արծիվ-մահապարտներ» գումարտակի 6-րդ դասակի կազմում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանիմի շարք  բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Չլդրան գյուղի բարձունքներն ամրապնդելու ժամանակ, իր վիրավոր ընկերոջը՝ Արմեն Ժամհարյանին մարտադաշտից դուրս բերելիս, 1992 թվականի սեպտեմբերի 9-ին, Դավիթը հրանոթային արկի պայթյունից զոհվում է։ Զոհվում է նաև նրանց հրամանատար Տիգրանը, որը շտապել էր իր երկու զինվորներին օգնության։

Ջաջուռի գյուղական խորհրդի որոշմամբ Դավիթ Գևորգյանի անունով են կոչվել գյուղի գլխավոր փողոցն ու մանկապարտեզը:

Թաղված է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։