Ի հիշատակ մեկուկես միլիոն հայերի։ «100 ԴՈՒՌ»

Ի հիշատակ մեկուկես միլիոն զոհված հայերի և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ռեժիսոր Խաչիկ Եղոյանը նախաձեռնել և իրականացրել  է «100 դուռ» լուսանկարչական նախագիծը: Ըստ ռեժիսորի նախագծի շրջանակում նկարվել են հայկական 100 եկեղեցու դուռ:

Նախագծի  շրջանակում Արևմտյան Հայաստանի, Հայաստանի Հանրապետության, Ջավախքի և Արցախի տարածքում գտնվող հնագույն 100 եկեղեցիների դռներն ամփոփվել են մեկ լուսանկարչական ցուցահանդեսում: Նախագծի հեղինակ ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը պատմում է, որ ցուցահանդեսի գաղափարը ծնվել է 2012 թ, երբ այցելել  էր Սուրբ  Հռիփսիմե եկեղեցի:

Եկեղեցիների դռները տարբեր կերպ են գտել, շրջել են մարզերով, դիմել համացանցի, տեղի բնակիչների օգնությանը: Սակայն ամենահուզիչ պահերն ապրել են Արևմտյան Հայաստանում, երբ հուզմունքը գերազանցել է մասնագիտական պարտականություններին: Խաչիկը նշում է, որ  եկեղեցի նկարահանելու փորձ արդեն ունեցել է, երբ Երուսաղեմում ուխտագնացություն ժամանակ նկարահանել է Տիրամոր գովքը տեսահոլովակը:

Լուսանկարել են ավելի շատ եկեղեցիների դռներ: Դժվարությամբ են  ընտրվել բոլոր դռները, քանի որ շատ հետաքրքիր են թե՛ դռները, թե՛ զարդանախշերը: Խաչիկ Եղոյանը ափսոսում է միայն մի բանի  համար, որ այդ եկեղեցիների շարքում չի ներառել Նախիջևանում գտնվող եկեղեցիները, քանի որ հնարավոր չի եղել այնտեղ նկարհանումներ իրականցնել: Ի դեպ, այն դռները, որոնք ցուցահանդեսում տեղ չէին գտել կամբողջանա արդեն մեկ ընդհանուր գրքով, որտեղ կլինի նաև այդ եկեղեցիների պատմությունները:

«100 դուռ» նախագիծը մեծամասամբ իրականացվում է Խաչիկ Եղոյանի ֆինանսական միջոցներով։ Եղել են դեպքեր, երբ  գյուղացիները  նկարահանոող խմբին պարզապես խնդրել են նկարել ու ողջ աշխարհին ցույց տալ, թե ինչ ավերակ վիճակում են գտնվում պատմական վանքերը: