Խոսքեր չկան, նույնիսկ Ֆրանսիական հեռուստաալիքով հայկական եկեղեցիների մասին պատմող ֆիլմ է հեռարձակվել

«France 24» հեռուստաալիքով օրերս հեռարձակվել է «Հավատի ուղիներ» ֆիլմը հայկական եկեղեցիների ճարտարապետության մասին, որի ստեղծմանը նպաստել են մեր Եկեղեցու մի շարք հոգևորականներ։

Ամեն հայ, որտեղ էլ լինի, պետք է ներկայացնի ու փառաբանի հայ արվեստը, պատմությունն ու մշակույթը։ Եկեղեցին այս հարցում ունի դարերի խորքից եկող իր ուրույն առաքելությունը։

Դե արդեն պարզ է, որ Հայաստանն աշխարհի ամենահին երկրներից մեկն է: 301 թվականին (ավելի քան 1715 տարի առաջ) Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն: Ուստի և ամուր կառչեց իր հավատից ու սկսեց եկեղեցաշինության գործընթացը։

Պատմաբանների պնդմամբ, Գրիգոր Լուսավորիչը քանդեց բոլոր հեթանոսական տաճարները և դրանց հիմքի վրա կառուցեց քրիստոնեական եկեղեցիներ։ Արդյունքում, այդ դարերի եկեղեցիները հիմնականում միախորան են։ Ավելի ուշ հայ ճարտարապետները կառուցեցին գմբեթային եկեղեցիների նոր տեսակներ՝ գմբեթային դահլիճով։

Հիշեցնենք, որ հայկական ճարտարապետական հուշարձաններից Զվարթնոցը, Գեղարդը, Հաղպատը, Սանահինը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի Աշխարհի Ժառանգության ցանկում։