Աֆրիկայում գործող միակ հայկական եկեղեցու առեղծվածը

Բավականին անսպասելի վայրում կառուցված եկեղեցու մասին քչերը գիտեն, բայց և այնպես այն գոյություն ունի: ՛Շինարարությունն ավարտելուց հետո հայկական ավանդույթների համաձայն այն պաշտոնապես օրհնվել է: Եկեղեցու հարևանությամբ հոսում է գետակ, որը Դերբելյանը «Արաքս» է կոչել:

Հեռավոր աֆրիկյան թագավորությունում հայկական եկեղեցին համեմատաբար վերջերս է կառուցվել՝ 1989 թվականին, շնորհիվ Սվազիլենդի քաղաքացի Գրիգոր Դերբելյանի: Վերջինը ծնվել է 1914 թվականին, Այնթափում: Հայոց ցեղասպանության ժամանակ Գրիգորի մայրը 20 օրական որդու հետ ոտքով հասնում է ամուսնու մոտ՝ Կահիրե, իսկ մի քանի ամիս անց՝ մահանում:

Ավարտելով Կահիրեի հայկական համալսարանը՝ Գրիգորը 12 տարի աշխատում է Խարթումում (Սուդան), որտեղ այդ ժամանակ բավական մեծ հայկական համայնք կար: Այնուհետեւ սկսում է աշխատել Յոհանեսբուրգում (ՀԱՀ)՝ Olivett-ի ընկերությունում:

Հասուն տարիքում Գրիգոր Դերբելյանը որոշում է հաստատվել Սվազիլենդում, որտեղ, նրա խոսքով, իր համար հրաշալի վայր է բացահայատում՝ Փայն Վելլին (Սոճու հովիտ), որը գտնվում է Սվազլենդի մայրաքաղաք Մբաբանից ոչ հեռու: Տեսնելով այս վայրը՝ Գրիգորը որոշում է, որ հենց այստեղ է ցանկանում անցկացնել կյանքի մնացած տարիներն ու այդ վայրում էլ թաղվել:

Սոճու հովտի կենտրոնում, որի բնապատկերը նրան Հայաստանն էր հիշեցնում, Գրիգորը 11 ակր հողատարածք է գնում ու կառուցում հայկական փոքրիկ մատուռ, 1770 սոճի եւ եղեւնի տնկում: Մատուռի կողքով փոքրիկ գետ է հոսում, որը Գրիգորն անվանում է Արաքս, նույնիսկ վահանակ է տեղադրում այդ անվամբ: Եկեղեցու շինարաությունը տևում է չորս տարի՝ 1985-ից մինչեւ 1989 թվականը:

Այսօր աֆրիկյան փոքրիկ Թագավորությունում փոքր հայկական համայնք է գործում՝ ընդամենը 8 հոգուց բաղկացած: