Գիտե՞ք՝ նախկինում ինչ է եղել «Ռոսիա» կինոթատրոնի տարածքում և ինչ անուն պետք է ունենար կինոթատրոնը

Ռոսիա կինոթատրոն Երևանում շահագործման հանձնվեց 1974 թվականին: կինոթատրոն։ Կառույցի ճարտարապետներն են Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Հրաչյա Պողոսյանը, ովքեր 1979 թվականին կինոթատրոնի նախագծի համար արժանացել են ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի մրցանակի։

Կինոթատրոնը սեփականաշնորհվեց 2004 թվականին, իսկ 2006 թվականին կառույցի մի հատվածում բացվեց «Ռոսիա» առևտրամշակութային կենտրոնը:


Նախկինում կինոթատրոնի տարածքում եղել է Երևանի ամենահին շուկաներից մեկը՝ «սև շուկան»։ 1970-1971 թվականներին Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Հրաչյա Պողոսյանի կինոթատրոնի կառուցման նախագիծը ներկայացվեց ճարտարապետների միության դատին, որը հաստատեց Երևանի Քաղխորհրդի կողմից։
Կինոթատրոնի շինարարական աշխատանքները սկսվեցին 1970-ականների սկզբին։Մոդեռնիստական լինելու պատճառով, շինարարությունը դժվար էր ընթանում: Որպեսզի աշխատանքը հեշտանար Նախագծի հեղինակները պատրաստեցին կառույցի մեծ մանրակերտը:
«Ռոսիա» կինոթատրոնի բացումը տեղի է ունեցել 1974 թվականի դեկտեմբերին՝ ՀԿԿ Կենտկոմի պլենումի նիստով, որը վարել է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը։


Կինոթատրոնում ցուցադրվել են «Մխիթար Սպարապետ» վեպի հիման վրա Էդմոնդ Քեոսայանի կողմից «Մոսֆիլմում» նկարահանված «Հուսո աստղ» ֆիլմը, «Վերադարձ դեպի Արարատ» և այլ ֆիլմեր։ 1978 թվականին «Ռոսիա» կինոթատրոնում տեղի է ունեցել համամիութենական կինոփառատոն։

«Ռոսիա» կինոթատրոնն ունի երկու մեծ դահլիճ՝ 1600 և 1000 նստատեղով։ Երկու հարկանի մասում, որտեղ այժմ առևտրային սրահներ են, եղել է ևս մեկ սրահ՝ 280 նստատեղով։ Մյուս մասերում գործել են ցուցասրահներ, պարասրահներ, սրճարաններ.

Սրահները զարդարում էին նաև քանդակագործներ Երվանդ Գոջաբաշյանի, Հենրի Էլիբեկյանի, Օհան Պետրոսյանի և այլոց քանդակները, որոնք հետագայում հանվել ու կոտրվել են։


«Ռոսիա» կինոթատրոնի «вантовое перекрытие» կոչվող կախովի ծածկը Հայաստանում ստեղծվեց առաջին անգամ։ Կինոթատրոնի՝ Տիգրան Մեծի փողոցին նայող հատվածում ծածկը 40 մետր լայնություն և 60 մետր երկարություն ունի, այն կախված է առանց որևէ հենարանի։
Կինոթատրոնը պետք է անվանվեր «Այրարատ» կամ «Նոյան Տապան», սակայն անվանվեց «Ռոսիա»։ Հետագայում՝ Հայաստանի անկախության առաջին տարիներին այն վերանվանվեց «Այրարատ»։

2006 թվականին շենքի սեփականատերը Հայաստանի անկախության առաջին տարիներին «Այրարատ» վերանվանված կենտրոնը կրկին անվանել է «Ռոսիա»։