Ո՞վ էր գողացել Վազգեն Առաջինի գավազանը

Վազգեն Առաջինը նախնական կրթությունը ստացել է Օդեսայի հայկական նախակրթարանում, ապա շարունակել Բուխարեստում:  Նա Հայ Առաքելական Եկեղեցու 130-րդ Կաթողիկոսն է:

1943 թ-ի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ կաթողիկոսը մեկնել է Աթենք, որտեղ Սբ. Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա թեմի առաջնորդ: 1948 թ-ի մայիսի 23-ին Սբ. Էջմիածնի Մայր տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թ-ի մայիսին՝ եպիսկոպոս: 1954 թ-ի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները:

vazgen

1955 թ-ին ընտրվելով Ամենայն հայոց կաթողիկոս՝ ծավալել է եկեղեցաշինական-վերականգնողական մեծ աշխատանք. նրա օրոք վերանորոգվել են Էջմիածնի Մայր տաճարը, Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Սբ. Շողակաթ եկեղեցիները, Խոր վիրապի վանքը, Գեղարդավանքը և բազմաթիվ այլ շինություններ: Կաթողիկոս լինելու տրիներին մի շատ զավեշտալի դեպք էպատահել Վազգեն առաջինի հետ:

Ռուսաստան այցի ժամանակ ինքնաթիռի մեջ գողացել էին նրա գավազանը: Պարզվում է, տուրիստներից մեկը տեսնելով, որ կաթողիկոսը քնած է գողանում է  նրա գավազանը ու պահում իր կողքը: Երբ Վահափառը արթնանում ու տեսնու է գավազանը  չկա, բացարձակ չի խառնվում իրար, այլ շատ հանգիստ տոնով դիմում է ինքնաթիռում եղածներին ու ասում, թող այդ մեղքի տակ ոչ մեկ չընկնի ու իր կամքով թող վերադարձնի գողացածը: Բնականբար մի քանի ժամ անց ռուս տուրիստը գալիս է վեհափառի մոտ, ներողություն խնդրում իր արածի համար ու այն տալիս կաթողիկոսին: