Ինչպիսի՞ մեքենաներ են նախընտրում հայ աղջիկները
Վերջին ժամանակներս մեծ տենդենց կա նաև աղջիկների մոտ մեքենա վարելու: Սա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ աղջիկները ցանկանում են ցույց տալ, որ իրենք էլ կարող են մեքենա վարել ու դա անել շատ լավ: Քանի որ տղաները շատ թերահավատորեն են մոտենում աղջիկներին ու միշտ մտածում են, թե աղջիկները շատ վատ վարորդներ են, հիմա արդեն լրիվ հակառակն է ապացուցվում:

Աղջիկ վարորդները իրականում շատ ավելի ուշադիր են ու կարգապահ: Ի տարբերություն տղաների, որոնցից շատեր կարող են տարբեր խախտումներ անել ու միաժամանակ հարբած մեքենա վարել, աղջիկները նման բաներ երբեք չեն անում: Վերջին շրջանի հետազոտությունները ցույց են տվել, որ հայ աղջիկների մեծ մասը նախընտրում է Toyota մակնիշի ավտոմեքենա, քանի որ այն շատ հարմարավետ է ու նաև ապահով: Հետազոտություններից մեկն էլ պարզել էր, որ վթարների թվով աղջիկները զիջում են տղաներին: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ աղջիկները շատ ավելի ուշադիր են ու վթարային իրավիճակներ չեն ստեղծում: