«Թունավորում են իրենց սերունդը դպրոցական սեղանից». ի՞նչ փաստեր են իրականում ներկայացվում ՀԱՅԵՐԻ մասին՝ թուրքական դասագրքերում

Հայատյացությունը Թուրքիայի վաղուց որդեգրած քաղաքականությունն է: Հետագայում հայերին ատող ու նրանց ամեն վայրկյան սպանելու պատրաստ սերունդ կրթելու համար պետք է դպրոցական սեղանից թունավորել ու սովորեցնել, որ հայերը դավաճան ու արյունարբու ժողովուրդ են: Այս հոդվածում Ձեզ համար առանձնացրել ենք թուրքական կայքերից մեկում արված գրառումը, որտեղ խոսվում է միջնակարգ դպրոցի դասագրքերից մեկի բովանդակության մասին:

Միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում դասավանդվում է «Հեղափոխության պատմություն և քեմալիզմ» առարկան:  

Թուրքական «Radikal» թերթի կայիք տեղեկացմամբ՝ այդ դասընթացի շրջանակներում հայերը ներկայացվում են որպես «թշնամական ուժերի հետ համագործակցակցության մեջ մտած  ազգային փոքրամասնություն»:

Թուրքական դասագրքում նշվում է, թե իբր հայերն  արտաքսվել են միայն կովկասյան ճակատի մերձակա բնակավայրերից, քանի որ այդ ճակատում համագործակցել են հակառակորդ ռուսների հետ ու թիկունքից հարվածել թուրքական բանակին:

«Չնայած Թալեաթ փաշայի անձնական գրառումներից՝ պարզ է դառնում, որ հայերն իրականում տեղահանվել են ավելի ընդարձակ տարածքներից, բայց ողջ դասագրքում գերիշխում է այն թեզը, թե նրանք տեղահանվել են միայն Կովկասյան ճակատին հարակից բնակավայրերից», — նկատել է տալիս «Radikal»-ը:

Դասագրքում Հայոց ցեղասպանությունը կոծկելու և արդարացնելու փորձ է արվում. ցեղասպանությունը բնութագրվում է որպես տեղականություն՝ ռազմական իրադրությունից առաջացած անվտանգության նկատառումներով անհրաժեշտություն: Իսկ ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունը Ստամբուլում՝ հայ հեղափոխական առաջնորդների ձերբակալություն:

Ընդհանուր առմամբ, դասագրքում հայերի մասին պատմվում է որպես դավաճան, թշնամու կողմն անցած ու առաջին համաշխարհային պատերազմի իրադրությունը պատեհ առիթ դարձրած և նախահարձակ եղած ազգային փոքրամասնություն