Քչերը գիտեն, սակայն երգիչ Հայկոն նաև բարեգործ էր

Լուսահոգի երգիչ, սիրված հայ արտիստ Հայկոն հայտնի էր ոչ միայն իր երգարվեստով, այլ նաև մարդկային տեսակով:

Բոլորը հասկանում էին, որ նման ստեղծագործությունների հեղինակը չի կարող լինել անհոգի մեկն, ակնհայտ րէր, թե որքան նուրբ էր նրա հոգին: Սակայն նշենք նաև, որ նուրբ հոգու տեր լինելուց զատ՝ մեծ երգահանը նաև բարեգործ էր:

Հայկոն բազմաթիվ անգամներ տվել է բարեգործական համերգներ՝ դրանցից ստացված ողջ հասույթը փոխանցելով մանկակական հիմնադրամներին: Օրինակ՝ նման մի համերգ տեղի ունեցավ 2013 թվականին, Գյումրիում, և համերգից ստացված հասույթի մի մասը փոխանցվեց «Նվիրիր ինձ մանկություն» ծրագրին: Այս ծրագրի շրջանակում 10 երեխաներ բազմազավակ ընտանիքներից ստացան իրենց երազանքների նվերները:

Քանի որ երգիչ Հայկոն հաղթահարել էր նաև քաղցկեղ հիվանդությունը, նա նաև ուշադրություն էր դարձնում քաղցկեղով հիվանդ երեխաներին՝ փորձելով նրանց ևս տոն պարգևել:

Այսպիսով՝ Հայկոյի մահով Հայաստանը ոչ միայն կորցրեց տաղանդավոր արտիստի, այլ իսկական հայ մարդու, ով անչափ համեստության հետ նաև մեծ բարեգործ էր: