Հետաքրքիր զրույցի մանրամասները։ Ինչպե՞ս էին հերոսները պատերազմի մեջ ժամանակ գտել հայոց լեզուն քննարկելու

Ձեզ ենք ներկայացնում մի հետաքրքիր զրույց հայ մեծերի կյանքից։ Դրոն ու Նժդեհը մտերիմ ընկերներ էին ու հաճախ էին միմյանց հետ քննարկումների մեջ լինում։

Դրոն ժամանակին ճէր սովորել, քանի որ չէր սիրում գրքերը և ինքնկամ դպրոց չէր հաճախում , բայց նա ուներ պատկերացում գրեթե ամեն ինչից։

Դրոն ու Նժդեհը հաճախ էին միասին զրուցում, երբեմն նաև վիճում ազգային բազմաբնույթ խնդիրների ու ծրագրերի շուրջ: Այդպիսի մի խոսակցություն հետևյալ վերջաբանն է ունեցել:

— Հավանաբար քեզնից լավ մեր ազգի պատմությունը որևէ մեկը չգիտի: Այնքան հետաքրքիր ես պատմում, որ անվերջ ուզում եմ լսել ու խոսքդ վայելել,-ասում է Նժդեհը Դրոյին:

-Գարեգին ջան, իսկ քեզնից բոլոր լեզվագետները պիտի շարահյուսություն սովորեն:

Զարմանալին այն է, որ ամբողջ կյանքում պատերազմական թոհուբոհի մեջ լինելով տեսնես ե՞րբ էին ժամանակ գտել՝ Հայոց լեզուն ու ազգի պատմությունը սովորել, երբ երկուսն էլ ունեին ռուսական կրթություն:

Դրոյի հայրը՝ Մարտիրոս Կանայանը, ժամանակակիցների հուշերում բնութագրվում է որպես խելացի, ուժեղ կամքով, հարուստ, ազդեցիկ և ժողովուրդի մեջ հարգանք վայելող մարդ։ Իր մեծ տան մեջ հյուրերը անպակաս էին, և հայկական շունչ ու ոգի կար նրա հարկի տակ։ Դրոն մեծանում է այս մթնոլորտում։

Կարելի է ասել, որ նաև սա է մեծ ազդեցություն ունեցել նրա համար հայկակամ պատմությունն ու լեզուն վերլուծելու ու քննարկելու համար։