Ամենահին լեզվական քարտեզում գտել են «Հայր մեր»-ը
1741 թվականին Նյուրնբերգում գերմանացի լեզվաբան Հենզել Գոդֆրիդը, ով հայտնի է իր լեզվաբանական աշխատություններով, մի գիրք է հրատարակել: Այդ գրքում ներկայացված են չորս մայրցամաքների ամենավաղ լեզվական քարտեզները: Քարտեզի վրա տպագրված են նաև աշխարհում՝ տվյալ ժամանակահատվածում բոլոր հայտնի լեզուները: Ավելի ճիշտ կլինի ասել՝ գրերը, որոնցով որտահայտվում էր լեզուն:

Զարմանալի կլիներ, եթե այստեղ հնարավոր չլիներ գտնել հայկական գիրը: Քարտեզի ասիական բաժնում հստակորեն պատկերված են նաև Հայաստանի սահմանները և որի շրջանակում հայերեն տառերով շարադրված է Տերունական աղոթքի առաջին մի քանի տողը. «Հայր մեր, որ յերկինս ես, Սուրբ եղիցի անուն քո»: Նույնքարտեզին կից սանդղակում հնարավոր է գտնել նաև այնտեղ տեղ գտած հայոց աբուբենը:
Այս քարտեզով հօդս է ցնդում հարևան թշնամի պետության այն պնդումը, թե հայաստանը վերջին դարերում է միայն ի հայտ եկել քարտեզի վրա, և որ Հայաստան պետություն առհասարակ չի եղել: Հայերի՝ հնամենի ժողովուրդ լինելու մասին փաստում են ոչ միայն հայերը, այլ նաև օտար հետազոտողները: