Հայը, ով կանխել է Քեմալի սպանությունը

Գաղտնիք չէ, որ Թուրքիայի պատմության զարգացման և առաջխաղացման մեջ հսկայական ներդրում են ունեցել հայերը: Պերճ Քերեստեճյանն այն հայերից է, ով ապրել և իր դերակատարությունն է ունեցել Թուրքիայում:

Պերճ Թյուրքեր Քերեստեճյան թուրքերենի առաջին ծագումնաբանական բառարանի հեղինակ, հայտնի լեզվաբան Պետրոս Քերեստեճյանի որդին է: Պերճ Քերեստեճյանը եղել է թե´ օսմանյան բանկի, թե´ Կարմիր խաչի թուրքական գրասենյակի ղեկավարը:

Նա տեղեկացնում է Մուստաֆա Քեմալին, որ շոգենավով Սամսուն գնալու ճանապարհին անգլիացիները մահափորձ են նախապատրաստում նրա դեմ: Այս նախազգուշացման համար նա արժանանում է Քեմալի վստահությանը և ստանում պետական պաշտոններ: 1935-1943 թթ. եղել է թուրքական մեջլիսի պատգամավոր: Մուստաֆա Քեմալի առաջարկով Պերճ Քերեստեճյանն ընդունում է «Թյուրքեր»  ազգանունը: