Ընկերոջը հրել է, փրկել նրա կյանքը ու զոհվել։ ՀԵՐՈՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Այսօրվա մեր հերոսը ըստ իր բնավորության, երբեք հետ չէր գնում ոչ մի դեպքում,նա գործում էր միշտ դեպի առաջ սկզբունքով։ Հետմահու «Արցախի հերոսի» կոչում ստացած Դավիթ Ղազարյանի մասին Գրիշա Համբարձումյանը ասում է․

«Արայիկ Հարությունյանը որ ասեց՝ «ոչ մի քայլ հետ սկզբունքով», դա կոնկրետ իր համար էր ասված»,– ասաց նա։

«Վարել է մարտը՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով, իրականում հերոսություն է կատարել։ Ցավակցում եմ բոլորին, բայց հպարտ եմ նաև, որ ունենք Դավիթ Վանիկի Ղազարյանի նման շատ հայրենակիցներ»,- ասել էր  Արցախի նախագահը։

31-ամյա Դավիթ Ղազարյանը 2010թ․-ին լեյտենանտի կոչումով ավարտել էր  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և ծառայության անցել Արցախում։ Դավիթը ամուսնացած էր, երկու մանկահասակն զավակների հայր։

Պատերազմը սկսելու ժամանակ  Դավիթը կապ է հաստատել հոր հետ, ասել, որ հայրը գնա, երեխաներին ու կնոջը Արցախից տեղափոխի Հայաստան։ Աղջիկը՝ 4, տղան 2 տարեկան է։ Հայրը երբ գնացել է նրանց հետևից, Դավիթին չի տեսել,  նա արդեն մարտի դաշտում էր։

«Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոսի» կոչում պատահական մարդու չէր տա․ Մոնթե Մելքոնյանը, Վազգեն Սարգսյանն են Արցախի  հերոս, զուգահեռները Ձեզ եմ թողնում։  Հուղարկավորությանն իր մարտական ընկերն էր պատմում, որ մյուսներին նահանջել է տվել, ինքն ընկերոջ հետ մնացել է, ու տանկը թնդանոթով երբ կրակել է, ընկերոջը հրել է, որպեսզի բան չլինի ու զոհվել է»,- պատմեց Գրիշա Համբարձումյանը։

Դավիթ Ղազարյնաի մարտիկները ոչնչացրել են 37 տանկ և ևս 3-ը գերի վերցրել։