Ի՞նչ չգիտենք հայկական գամփռի մասին

Հայկական գամփռ, կամ հայկական գորշ  ցեղատեսակը, ըստ պատմական փաստերի, Արևմտյան Հայաստանում ապրել է շուրջ 22 դար: Դրա մասին մենք առաջին հերթին իմանում ենք հենց ժայռապատկերներից: Զարմանալի է գամփռների պատկերների քանակը 3-ից 7-րդ հազարամյակներում արված ժայռապատկերների վրա: Գամփռը շների այլ ցեղատեսակներից տարբերվում է թե իր տեսքով, թե բնավորության գծերով:

Սակայն բաղմաթիվ պատմա-բնակլիմայական պայմաններ մեծապես ազդել են հենց Արևմտյան Հայաստանում գամփռի քանակի վրա: Կորել է ոչ միայն հսկայական պատմական տարածք, այլ նաև այդ տարածքի բնական ռեսուրսները, այդ թվում նաև նվազել է գամփռի քանակը:

 Այսօր Արևմտյան Հայաստանում գրանցված է շուրջ 2000 գամփռ։ Հայերենում «գամփռ» բառը թարգմանաբար նշանակում է «մեծ, ուժեղ, հզոր»: Բնական ընտրության շնորհիվ այս շունը լավ հարմարվում է տեղի կլիմայական պայմաններին: Այն հիանալի կերպով կատարում է իր հիմնական առաջադրանքը՝ տիրոջը և նրա տունը պաշտպանելը, ինչպես նաև գայլերից ու արջերից անասնահոտեր պաշտպանելը: