Ինչ նշանակություն ունեն հոգևորականների գավազանները

Կաթողիկոսի գավազանը կարելի է համեմատել հովվի գավազանի հետ, քանի որ ի սկզբանե հովիվները մահակի (գավազանի) օգնությամբ առաջնորդում էին հոտը, անասուններին ուղղություն տալիս և օգնություն ցուցաբերում։ Այժմ էլ այն ունի այդ իմաստը,ուղղակի,կարելի է ասել, ուղորդում է ժողովրդին հոգևոր առումով։  Գլուխը սկզբունքորեն տարածվում է մտածողության, տեսնելու, լսելու, հոտոտելու,սնվելու,խոսելու նաև մարմինը կառավարելու մեջ,բայց գավազանի պատկերի մեջ համեմատվում է մարդու կառուցվածքի հետ՝ մարմնավորելով նրա գլուխն ուղեղի հետ՝ ամբողջ ողնաշարով: Օձերը ընդհանուր առմամբ սողուն օձերի հետ այս դեպքում առնչություն չունեն՝ թեև օձի թույնն էլ օգտագործվում է դեղագործության մէջ: Այստեղ ուղղահայաց գիծը ներկայացնում է շնչավոր էակի ֆիզիկական հիմք-ողնաշարը, իսկ նրա շուրջ փաթաթված երկու օձերը խորհրդանշում են կենդանական աշխարհի կայացման հիմքը հանդիսացող արյան ԴՆԹ-ն: Այս գծագիր-խորհրդանիշը ոմանց կարծիքով կենաց ծառի մի պատկերն է,քանզի բժիշկներն ու բուժական հաստատություններն էլ ինչ-որ չափով ապահովում են մարդկանց կենդանությունը։

 Գավազան վարդապետին կամ ծայրագույն վարդապետին շնորհում է եպիսկոպոսը՝ ձեռնադրությամբ: Հայ եկեղեցում ընդունված են երկու կարգի գավազաններ՝ վարդապետական և եպիսկոպոսական կամ հովվական: 1. Հովվականը՝ ասան, կրում են կաթողիկոսները, պատրիարքները և հոգևոր առաջնորդները, ընդ որում, առաջնորդները ասա կրելու իրավունք ունեն միայն իրենց թեմերի սահմաններում: Գավազանները լինում են փայտե, մետաղե, ոսկրե, երբեմն՝ բյուրեղապակե:

 Վարդապետական գավազանը օձագլուխ է, օձազարդ` երկգլխանի կամ չորս և ավելի օձի գլուխներով: Խորհրդանշում է ճշմարիտ վարդապետությունը, որին հետևելով, փրկության ենք արժանանում, ինչպես Մովսեսի պատրաստած պղնձե օձը (իբրև օրինակ Քրիստոսի խաչի), որին նայողները փրկվեցին անապատում: Օձագլուխ գավազանը հույների մոտ օգտագործվում է եպիսկոպոսների կողմից: Այդպես էր նաև մեզ մոտ հին ժամանակներում:

Եպիսկոպոսական կամ հովվական գավազանը Հայ Եկեղեցի է մտել լատին եկեղեցու նմանությամբ:

Եպիսկոպոսական կամ հովվական գավազանները կրում են և՛ եպիսկոպոսները և՛ կաթողիկոսները:

Կաթողիկոսի օգտագործած գավազանը համեմատաբար ավելի ճոխ է պատրաստված և վերևի մասում ունի ամրացված արծվի պատկերով ոսկեթել գեղեցիկ մի ասեղնագործություն՝ դաստառակ(Քրիստոսի պատկերով թաշկինակ)։

Պատրիարքի և կաթողիկոսի ասաներն ավելի բարձր են և սովորաբար հասնում են մինչև նրանց ուսերը: Այսպիսով.գավազանի վրա պատկերված օձերը խորհրդանշում են իմաստություն և խոհականություն և որպես հավելում,նշեմ,որ այն տապանաքարերը, որոնց վրա պատկերված է գավազան, հոգևորականի գերեզմանաքարեր են: