Իսկ ի՞նչ գիտեք դուք Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների արանքում գտնվող այս փոքրիկ եկեղեցու մասին

Աբովյան-Սայաթ-Նովա փողեցների խաչմերուկում գտնվում Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցին համարվում է Երևանի ամենահին կանգուն մնացած եկեղեցին։Թվագրվում է 13-րդ դարով (պատերի վաղագույն արձանագրությունը 1264) և միակ եկեղեցին է, որը կանգուն է մնացել Երևանում` 1679 թվականի ավերիչ երկրաշարժից հետո:

Եկեղեցին ուշագրավ պատմություն ունի. մինչ 1679թ. երկրաշարժը իրար կողքի կանգնած են եղել երկու առանձին եկեղեցիներ` Կաթողիկեն և Սբ. Աստվածածինը, որը կարելի է տեսնել նաև 17-րդ դարում տարբեր ճանապարհորդների կողմից արված Երևանի պատկերներում: Երկրաշարժից հետո կանգուն է մնացել Սբ. Աստվածածինը, սակայն համալիրը վերանորոգվել է: Այտուհանդերձ,Կաթողիկե եկեղեցին քանդվեց խորհրդային տարիներին` 1936-ին, բայց Սբ. Աստվածածնի` որպես առանձին շինության և ավելի հին եկեղեցու գոյությունը բացահայտվեց հենց Կաթողիկե եկեղեցու քանդման ժամանակ,որովհետև գտնվեցին նաև տարբեր թվագրության խաչքարեր։

շ Ներկայումս Սբ. Աստվածածինը մասն է կազմում  Սուրբ Աննա նորակառույց եկեղեցական համալիրի։ 2015թ հանդիսավոր արարողությամբ օծվեց նորակառույց եկեղեցին,որը կառուցվել է Հրայր և Աննա Հովնանյանների բարերարությամբ։