Գիտե՞ք՝ ինչու Զորավար Անդրանիկի որդին մոր մահվանից 1 օր անց մահացավ. կարևոր փաստեր հերոսի կյանքից
Անդրանի Թորոսի Օզանյանը, որին շատերը ճանաչում են Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա անուններով, առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում՝ մասնակցելով իր հայրենի երկրի բնակավայրերի պաշտպանությանը։
Ձեզ ենք ներկայացնում կարևոր փաստեր հերոսի կյանքից:
Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում 1865 թվականի փետրվարի 25-ին:
Անդրանիկ անունը նշանակում է «առաջնեկ», իսկ հայրենի բանակավայրի՝ Շապին Գարահիսարի հարևան Օզան գյուղից էլ առաջացել է հերոսի ազգանունը՝ Օզանյան:
1 տարեկան է եղել Անդրանիկը, երբ մահացել է նրա մայրը և նրան խնամել է քույրը՝ Նազելին:
17 տարեկան էր Անդրանիկը,երբ ամուսնանում էր: Նա այդ ժամանակ աշխատում էր հոր ատաղձագործական խանութում: Մեկ տարի անց՝ ծնունդ տալով իրենց որդուն, Անդրանիկի կինը վախճանվել է, բայց չի փրկվել նաև իրենց երեխան, ով երեխայի կյանքը և ծնվելուց մեկ օր անց նույնպես մահացել է:
1882 թվականին Անդրանիկը բանտարկվել է հայ բնակչությանը ահաբեկող թուրք ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ 1884 թվականին իր ընկերների օգնությամբ փախել է բանտից, և բնակություն հաստատել Օսմանյան Կայսրության մայրաքաղաքում:
Իր հեղափոխական գործունեությունը Անդրանիկ Օզանյանը սկսում է 1888 թվականից: 1891 թվականին անդամագրվում է Հնչակյան կուսակցությանը:
1892 թվականին Անդրանիկը ձերբակալվում է Պոլսի ոստիկանապետ Յուսուպ Մեհմեդ Բեյի սպանությանը մասնակցելու համար, ով հայտնի էր իր հայատյացությամբ. նրան կրկին հաջողվում է փախչել բանտից:
1892-1917թթ-երը անդամակցել է այդ տարիներին դեռևս նորաստեղծ հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը:
Անդրանիկը մահացավ 1927 թվականի օգոստոսի 30/31-ին, Չիքո քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից և սեպտեմբերին թաղվեց Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը։
1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000թ.-ին այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։