ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽԱԾ ՀԱՅԵՐԸ. Կարիբյան երկրների ամենախոշոր առողջարան-հանգստյան տան տնօրենը ՀԱՅ Է.

Աշխարհի ազդեցիկ ՀԱՅԵՐԻ ցուցակը կարծես անվերջանալի լինի: Այս հոդվածում Ձեզ ենք ուզում ներկայացնել ամենահայտնի Իզմիրլյան ընտանիքի անդամներից մեկի՝ Սարգիս Իզմիրլյանի մասին:

  • Սարգիս Իզմիրլյան

Այս ազդեցիկ ՀԱՅԸ Կարիբյան ավազանի երկրների պատմության խոշորագույն առողջարան-հանգստյան տան՝ Բահամյան կղզիներում գտնվող Baha Mar –ի հիմնատիր-նախագահը։

Իզմիրլյանների ընտանիքը կառավարում է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Ճապոնիայում գործող շինարարական ընկերությունների ցանցը։ Ընտանիքի ավագ անդամը՝ Տիգրան Իզմիրլյանը, համակարգում է գետնանուշի միջազգային արտահանման ու վաճառքի մեծ մասը։

2005թ․-ին Սարգիս Իզմիրլյանը սկսեց Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի վաճառքով զբաղվել, որտեղ նրա ընկերություններից մեկը 52,610 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում, որի տարածքում  է գտնվում նաև Լոնդոնի քաղաքապետարանը։

Նա հիմնադրել է Շվեյցարիայում հայկական կազմակերպությունների աջակցության ֆոնդը, որի ֆինանսավորմամբ արդեն բազմաթիվ հայկական եկեղեցիներ, դպրոցներ ու մշակությին կենտրոններ են կառուցվելլ երկրում։ Բացի այդ Իզմիրլյանը տարեկան գումար է հատկացնում համահայկական «Հայաստան» ֆոնդին ու Համահայկական բարեգործական միությանը։