Փոքրիկ հանճարը կամ Կոմիտասը՝ ջազով

12-ամյա Ալեքսի կյանքում ամեն ինչ սկսվեց բրիտանական ռոք խմբի հանդեպ սիրուց։ Բիթլզից սկսվեց ու շարունակվեց։ Ռոքից անցավ ազգային երաժշտության, իսկ հետո կոմիտասին; Նրա փառահեղ կամքն ու երաժշտական տաղանդը ուղղակի շլացուցիչ է։

12 տարեկան է, բայց արդեն երժշտություն է գրում, էքսպերիմենտներ անում ու բացատրում իր ամեն մի հնչյունի իմաստը։ Օրվա ընթացքում, երբ ինչ որ երաժշտություն է մտաբերում կամ ստեղծում, միանգամից ձայնագրում է, ու տուն հասնելուն պես ինչպես ինքն է ասում մաքրում է երաժշտությունից մառախլապատ հատվածն ու ստանում հիմնակնա գործը։

Ունի իր ձայանգրման ստուդիան, որտեղ արդեն ստեղծվում են նրա էքսկլյուզիվ աշխատանքները։ նրա խոսքերով Կոմիտասը մի ուրիշ աշխարհ է, որը խորն է ու հասկանալ է պետք։

Մոտ 4 տարի է ուսումնասիրում է կոմիտասյան երաժշտությունը։ Սիրահարվեց Կոմիտասին ու որոշեց մոդեռն ժանրում ներկայացնել նրա ստեղծագործությունները։

Ալեքսի հեղինակային աշխատանքները պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթում մրցանակի են արժանացել։ Այդ նրցանակը նրան թև է տվել, ուստիորոշել է կոմպոզիտոր դառնալ։