Լճաշեն. ինչ առեղծվածներ է իր մեջ պահում այս հնագույն բնակատեղին

Ներքևի նկարի մեջ երևացող ժայռապատկերը իրենից ներկայացնում է Լճաշեն գյուղի «անձնագիրը»,որն անցած դարի կեսերին իր վրա մեծ ուշադրություն գրաված հնագետների ձեռքում անհերքելի փաստ հանդիսացավ։

Լճաշենը գտնվում է Գեղարքունիքի մարզում, իրենից ներկայացնում է մի բնակատեղի, որ հիմնվել է վաղ բրոնզի դարում (մ.թ.ա. IV հազ. վերջ-III հազ. կես), և ուշ բրոնզի դարում ընդարձակվելով (մ.թ.ա. XV– XIV դարեր), դարձել է տարածաշրջանի խոշորագույն տնտեսական և մշակութային մի կենտրոն։

Վանի թագավորության շրջանում այն նույնպես եղել է խոշոր քաղաք և զբաղեցրել շուրջ 30 հա տարածք։

Այսօր էլ պահպանվում են մինչուրարտական շրջանի շինությունները, Կիկլոպյան ամրոցի և Իշտիկունի քաղաքատեղիի մնացորդները:

Այս ժայռաքարի վրա է այն արձանագրությունը,որտեղ գրված է. «Խալդի աստծո հզորությամբ նվաճեցի ես Կիեխունի քաղաքի երկիրը, հասա ես մինչև Իշտիկունի քաղաքի երկիրը, ծովի այս (Sana) կողմում։ Արգիշտին թագավոր հզոր, թագավոր՝ Բիաինիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Այսպիսով քարն ապացուցում է,որ մեզանից 5000 տարի առաջ՝ Ք.Ա. մոտավորապես 776թ.ձևավորվել է մի բնակատեղի ՝Լճաշեն անունով,որը դեռ շատ առեղծվածներ ունի։

Այս բնակատեղիից են հայտնաբերվել նաև դիակառք-սայլեր, որոնք լծված ձիերի և եզների, ինչպես նաև հարուստ գույքի հետ, թաղվել են հանգուցյալի հետ։ Հարուստներին ըստ երևույթին միշտ հուղարկավորել  են կառքերով կամ սայլերով և այնպիսի դիրքով, որ կարծես հիշեցնում են նրա ուղևորվելը դեպի անդրշիրմյան կյանք։

Լճաշենից հանված ռազմակառքերն ու սայլերը, ինչպես նաև բազմաթիվ հնագիտական նյութեր գտնվում են Հայաստանի պատմության թանգարանում և Էրմիտաժում։

Հնագույն դամբարանադաշտը հայտնաբերվել է 1950-ական թվականներին` Սևանա լճի մակարդակի իջնելու հետևանքով, զբաղեցնում է մոտ 8 հեկտար տարածք և ընդգրկում է շուրջ 800 դամբարան: