Լսե՞լ եք այս ավանդազրույցը Տավուշի բերդի մասին

Դեռևս վաղ միջնադարում հայերն իրենց բերդերն ու ամրոցները կառուցելիս, ջրամատակարարման համակարգը ստորգետյան ճանապարհով են ստեղծել, քանի որ, երբ թշնամին պաշարում էր բերդերը, նա փնտրում էր ջրի աղբյուրը և երբ գտնում էր այն, փակում էր: Առանց ջրի դիմադրություն ցուցաբերելն անիմաստ էր:

Մի ավանդազրույց կա կապված Տավուշի բերդի, կամ Ցլիկ Ամրամի բերդի հետ: Աշոտ 2-րդ Երկաթը, արաբների ասպատակումներից մեկի ժամանակ ամրանում է այդ բերդում, իսկ թշնամին պաշարում է այն, սակայն երկար ժամանակ ոչինչ չի կարողանում անել: Մի օր մի տարեց կին գաղտնի դուրդ է գալիս բերդից, որպեսզի սնունդ բերի: Սակայն առաբները բռնում են նրան և ուժով ստիպում ասել ջրի տեղը: Կինը ստիպված ասում է այն: Արաբներն արգելափակում են ջրի հոսքը դեպի ամրոց:

Սակայն Աշոտ Երկաթին հաջողվում է մութ գիշերով հեռանալ ամրոցից՝ իր զորքը տեղափոխելով Սևանա լիճ: