Լուսիկ Ագուլեցին չբերեց այդ իրն իր հետ Ագուլիսից. տարիներ հետո նա շատ ափսոսաց իր այդ որոշման համար
Լուսիկ Ագուլեցու կյանքի և գործունեության մասին կան բազմաթիվ հետաքրքրաշարժ պատմություններ, որոնցից մեկը պատմել է նրա հարսը՝ Գայանեն, և այդ պատմությունն ենք ներկայացնում այստեղ:
Լուսիկ Ագուլեցին մի օր գտնվում էր Ագուլիսի Սբ. Թովմա եկեղեցում, որտեղ կային Նաղաշ Հովնաթանի որմնանկարներ: Մի կտոր քար այդ որմնանկարներից անջատվել, ընկել էր գետնին: Տիկինը մի պահ մտածում է հետը վերցնել այդ քարը և բերել Երևան, քանի որ եթե դրան կպել է Նաղաշ Հովնաթանի ձեռքը, ապա այն շատ արժեքավոր էր իր համար, սակայն մյուս կողմից էլ նա հավատում է, որ ասհասարակ եկեղեցուց ոչինչ պետք չէ վերցնել տանել: Ի վերջո, նրա մտքում հաղթում է այն տեսակետը, որ քարը պետք է թողնել եկեղեցում, որտեղ էլ այն պատկանում է:

Տարիներ հետո իր այս որոշման մասին զղջաց տիկին Լուսիկ Ագուլեցին, քանի որ դաժանա ճակատագրի արժանացան ոչ միայն հայկական խաչքարերը Գուղայում, այլ նաև այդ տարածաշրջանում գտնվող մեր եկեղեցիները: Այնուանմենայնիվ, հենց տիկին Ագուլեցուն ենք պարտական այն բոլոր նմուշներով, որոնք նա փրկեց և հասցրեց մեզ, որոնք էլ այսօր կարելի է տեսնել Լուսիկ Ագուլեցու թանգարանում: