Հայ մեծանուն մարշալի «ոչ շոյիչ» զեկույցները Ստալինի որդու մասին

Խուդյակովների ընտանիքում ավելի շատ վախենում էին Ստալինի որդու մասին Խուդյակովի «ոչ շոյիչ» զեկույցներից։

Մարշալի թոռը հիշում է․ «Մի օր Վասիլիի հերթական շատ տգեղ արարքից հետո պապս պատրաստվում էր զեկուցել Ստալինին, իսկ տատս համոզում էր, որ նման բան չանի։ Հավանական է, որ Ստալինին դա դուր չի եկել, թեև նա նեղացկոտ չէր, այնուամենայնիվ խոսքը սեփական որդու մասին էր։ Բայց պատմում են, որ Ստալինի հետ նման խոսակցություն մի քանի անգամ եղել է»։

Թե երբ է բացահայտվել Խուդյակովի իսկական անուն–ազգանունը, պարզ չէ։ Մարշալի թոռան կարծիքով՝ անգամ եթե ձերբակալության պահին ՆԳԺԿ-ն այդ մասին չգիտեր, ամենայն հավանականությամբ հետո շատ արագ պարզել է։

Թոռան խոսքով՝ Խուդյակովը, չնայած հաջողություններին, քաղաքական հավակնություններ չուներ, նա ուղնուծուծով զինվորական էր։ Մարշալին խորթ չէին որոշակի զինվորական ձևականությունները։ Օրինակ՝ նա սիրում էր լուսանկարվել նապոլեոնյան ձևով։

7955 16.10.1935 Иосиф Виссарионович Сталин с детьми Светланой и Василием. РИА Новости/РИА Новости

Ընդ որում՝ նա շարժուն ու ցածրահասակ տղամարդ էր։  Մարշալը պատանու պես վազելով էր բարձրանում աստիճանները, ոչ թե ծանրունու պես, իբրև լուրջ պաշտոնյա։

«Նաև այդ պատճառով նա մականուն ուներ, որը նրան տատս էր շնորհել՝ «ոչ պատկառելի մարշալ»,-պատմում է Սերգեյը։ Թոռան խոսքով՝ Խուդյակովի հաջողված կարիերայի պատճառներից մեկը հենց նրա էներգիան էր, նրա «զինվորական ջիղը»։