Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրենը ՀԱՅԿԱԿԱՆ արմատներ ունի. միայն իմանանք՝ ով է նրա մայրը
Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան Միխայիլ Բորիսի Պիոտրովսկին, պարզվում է, հայկական արմատներ ունի:

Միխայիլ Պիոտրովսկին ծնվել է 1944 թվականին, Երևանում։ Հայրը՝ Բորիս Պիոտրովսկին, հռչակավոր արևելագետ էր, Հովսեփ Օրբելու ասպիրանտը։ 1930 թվականին, հնագիտական պեղումների և պատմագիտական հետազոտությունների համար, եկել էր Հայաստան: 1968 թվականին եղել է Էրեբունի բերդի հայտնաբերողներից մեկը։

Մայրը՝ Հռիփսիմե Ջանփոլադյան, նույնպես հայտնի հնագետ էր։ Հռիփսիմեն Ջանփոլադյան տոհմիկ ընտանիքի չորրորդ զավակն էր։ Ջանփոլադյանների գերդաստանը սերում էր Պարսկաստանի Սալմաստ գավառի Դիլման քաղաքում ապրող Մանուկյաններից։ Գերդաստանի Ջամփոլադյան ազգանունը ծագում է ընտանիքի այրերից մեկի՝ Հովհաննեսին Դիլմանի խանի կողմից տրված Ջանփոլադ՝ «պողպատե մարմին» մականունից։

Պիոտրովսկու օրոք Ստարայա Դերևնյայում կառուցվել է նոր պահեստի առաջին փուլը, ստեղծվել է ժամանակակից արվեստի պատկերասրահ, թանգարանի մասնաճյուղ Կազանում, Էրմիտաժ-Գուգենհայմ ցուցահանդեսային կենտրոնը Լաս Վեգասում, Էրմիտաժ Ամստերդամի ցուցահանդեսային համալիրը Ամստերդամում։ 2014 թվականին Գլխավոր շտաբի շենքի արևելյան թևում տեղադրվել են 19-20-րդ դարերի ռուսական և եվրոպական դեկորատիվ և կիրառական արվեստի, գեղանկարչության և քանդակի, ինչպես նաև Պետական Էրմիտաժի ժամանակակից արվեստի հավաքածուներ, որոնք նվիրաբերվել են թանգարանին: