Գիտեի՞ք, որ Նապոլեոնի հրաժարականը՝ գրված նրա ձեռքով, պահվում է Հայաստանում

Այո, ճիշտ կարդացիք: Ֆրանսիացիների կայսր Նապլոեոն Բոնապարտի հրաժարականի թուղթը պահվում է Հայաստանում:

Ինչպե՞ս է այն այստեղ հասել: Ամեն բան սկսվեց 19-րդ դարրի սկզբին, երբ տեղի էր ունենում կյասեր անկումը:  1814 թվականի մարտի 31-ին Նապոլեոնի դեմ միավորված դաշնակից բանակներ, որոնք գլխավորում էր Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Առաջինը, մուտք գործեցին Փարիզ։

Նապոլեոնը, ով պարտվել էր, առանձնացավ և փակվեց Ֆոնտենբլոյի ամրոցում: Հաշտվելով իր պարտության մտքի հետ՝ Նապոլեոնն օրեր անց՝ ապրիլի չորսին գրեց իր իսկ հրաժարականը՝ սեփական ձեռքով: Նապոլեոնի գահից հրաժարվելու մասին վավերագրի սևագրությունը Ալեքսանդր Առաջինից անցել է նրան հաջորդող Նիկոլայ առաջինին:

Ապա նրանից էլ՝ գեներալներից մեկին և ապա նրա որդուն: Քանի որ այդ տղան սնանկ էր ճանաչվել, որոշեց վաճառել թուղթը, որպեսզի ապրելու միջոց ունենա: Այդպես փաստաթուղթը հայտնվեց հավաքորդների ձեռքում: Հայաստանում հայտնվեց 1912 թվականին, երբ ռուս հավաքորդը իր ողջ արխիվը հանձնեց Հայաստանում գրոծող թանգարաններից մեկին՝ Երևանի պետական թանգարանին, որն այժմ կոչվում է  Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան: