ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ սրբավայրի ԲԱՑԱՌԻԿ լուսանկարը ճանաչվել է տարվա ԼԱՎԱԳՈՒՅՆ պատմական լուսանկար

Պատմական Հայաստանի տարածքի մեծ մասն այժմ գտնվում է թշնամու տիրապեստության տակ: Հաճախ հայկական եկեղեցիները, վանքերը, նույն գերեզմանները հայտնում են գանձագողների թիրախի տակ: Նրանք ավերում են հայկական մշակույթը, սակայն երկրի երեսից երբեք չեն կարող վերացնել դարերի պատմությունը: Դա ապացուցող փաստերից մեկն էլ կներկայացնենք ստորև:

Ներկայիս Թուրքիայի Ադըյաման նահանգում գտնվող Նեմրութ լեռան վրա, որը գտնվում է պատմական Հայաստանի Կոմագենե երկրում, Կոմմագենեի Անտիոքոս Ա Երվանդունի թագավորի (մ.թ.ա. 69 — 34) կառուցած դամբարանաբլուր-սրբավայրում հայտնաբերվել է պատմական գտածո: ԲԱՑԱՌԻԿ ԳՏԱԾՈՆ հայտնվել է տարվա լավագույն 40 պատմական լուսանկարների շարքում:

Նկարի հեղինակը քուրդ լուսանկարիչ Մեհմեդ Մասում Սյուերն է։ Նա «Տարվա պատմական լուսանար 2021» միջազգային մրցույթին մասնակցել է 26 լուսանկարներով, որոնք արված են եղել Դիարբեքիրում, Ուրֆայում, Ադըյամանում, Վանում և Հասանքեյֆում: