Ո՞ր ազգերն են սիրում Հայաստանում հանգստանալ. ի՞նչն է նրանց այստեղ ամենից շատը գրավում

Հայաստանը տուրիստների համար շատ հետաքրքիր վայր է համարվում, քանի որ այստեղ հանգստանալուց կարելի է տեսնել և՛ մշակութային արժեքներ և՛ վայելել բնությունը: Շատ քիչ երկրներում կարելիէ հանդիպել նման երևույթի: Հայաստանը իր եկեղեցիների թվով ու դրանց հնությամբ աշխարհում առաջիններից մեկն է:

Այս հանգամանքը տուրիստներին ամենից շատ է դուր գալիս, քանի որ նրանք մեր երկրում կարողանում են տեսնել այնպիսի պատմամշակութայի կոթողներ, որոնց մասին միայն ժամանակին գրքերում են կարդացել: Հայաստան այցելող տուրիստների մեծ մասը՝ հիմնակում ժամանում են Ռուսաստանից, Ֆրանսիայից ու նաև չինաստանից: Այս տարի մենք ռեկորդային թվով տուրիստներ ընդունեցինք Ռուսաստանից:

turistner

Նրանց համար Հայաստանը շատ լավ վայր է , որտեղ և՛ գներն են շատ մատչել, և՛ ուտելիքնէ շատ համով: Ուտելիքի մասով տուրիստները շատ են հավանում հայկական խոհանոցը ու նշում են, որ այստեղ կարելի է ամեն բան փորձել, որովհետև յուրահատուկ խոհանոց ունենք: Ֆրանսիացի տուրիստերի հոսքը մեր երկիր այս տարի ևս շատ է եղել ու դա կապվածա նաև համավարակի հետ: Մնացած երկրների սահմանները փակ էր ու Հայաստանը կարողացավ նրանց ընդունել իր հարկի տակ: