Միայն սա էր մեզ պակաս. Թուրքը ցանկանում է հայի և ադրբեջանցու սիրո մասին սերիալ նկարահանել

Թուրք կինոռեժիսորները մտադիր են հեռուստասերիալ նկարահանել, որտեղ խոսելու են սիրո պատմության մասին: Թվում է, թե սա շատ սովորական ու ընդունված մի բան է, սակայն նրանք ցանկանում են հայի և ադրբեջանցու սիրո պատմությունն էկրանավորել:  

Նրանք դեռ առավելապես չեն մանրամասնել հեռուստասերիալի մասին, սակայն նշել են, որ այն դեռևս նախագծային փուլում է և աշխատում են սյուժեի վրա:

Հայտնի են նաև, որ հեռուստասերիալում սիրային զույգը կազմված է լինելու հայ աղջկանից և ադրբեջանցի երիտասարդից:

Անգամ հայտնի են հեռուստասերիալի գլխավոր դերակատարները: Մերյեմ Ուզերլին, ով առավել հայտնի է «Հոյակապ դար» հեռուստասերիալում իր դերակատարմամբ, կմարմնավորի հայ կնոջ, իսկ Քիվանջ Թաթլըթուղին՝ ադրբեջանցի տղամարդու։ Ինչպես պարզ է դառնում նրանց ազգանուններից, դերասանական կազմում չկան հայազգի դերասաններ:

Դեռ պարզ չէ, թե այս սերիալը ստեղծելու գաղափարը Թուրքիայի իշխանությունների պատվե՞րն է, թե՞ մտքի թռիչքը:

Դո՞ւք ինչպես եք կարծում՝ արդյոք սա լա՞վ գաղափար է: