Դեկտեմբերի 10-ին զոհված հերոս զինվորը. Հավերժ փառք քեզ

Երեկ՝ Ադրբեջանի ձեռնարկած հարձակողական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցել է մեկ զոհ: Նրա անունը հրապարակվել է՝ Վահե Վաղարշակի Մանասերյան: Անմահ հերոսը ծնվել էր 2002 թվականին, սակայն չնայած երիտասարդ տարիքին, հասկանում էր հայրենիքի արժեքը, որի համար զոհեց իր ամենաթանկը՝ կյանքը:

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը հարձակում էր գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայ զինվորների անվախ դիմադրության արդյունքում ադրբեջանական կողմը նահանջել էր դեպի ելման դիրքեր:

Սա հերթական սադրիչ գործողությունն էր, իսկ մինչ այդ՝ դրա նախորդ օրը ևս ձեռնարկվել էին գործողություններ, որոնց հետևանքը կրկին նույնն էր եղել. ադրբեջանական կողմը, կրելով կորուստներ ու ունենալով մեկ զոհ՝ հետ էր շպրտվել:

Հայաստանի Հանրապետությունը երեկվա փոխհրաձգության արդյունքում բացի մեկ զոհից հայտնել է նաև ութ զինծառայողի՝ վիրավորում ստանալու մասին։ Նրանցից վեցի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։