Ո՞ր հայերի շնորհիվ է կառուցվել Oսմանյան կայսրության <<մարգարիտը>>

Նախկին Օսմանյան կայսրության, իսկ Ներկայիս Թուրքիայի տարածքում բավականին շատ են այն ճարտարապետական կառույցները, որոնց հեղինակները հայեր են: Հայազգի Բալյաննները միայն Ստամբուլում կառուցել են ավելի քան 20 սուլթանական պալատ։ Ընդհանուր առմամբ, այս ընտանիքի հինգ սերունդները Օսմանյան կայսրությունում կառուցել են հսկայական թվով պալատներ, նաև մզկիթներ, հայկական եկեղեցիներ, գործարաններ:

Ստամբուլի սրտում տեղակայված Դոլմաբահչե պալատը քաղաքի ամենատեսարժան վայրերից մեկն է, այն համարվում է Օսմանյան կայսրության մարգարիտը։ Թուրքիայի ամենամեծ և հոյակերտ պալատի հեղինակներն են Բալյանները, նախագիծը հեղինակել է Կարապետ Բալյանը, ճարտարապետական աշխատանքներն իրականացրել են Կարապետն ու իր ավագ որդին՝ Նիկողայոսը։

Շինարարության արժեքը կազմել է 35 տոննա ոսկի, որը համարժեք է այսօրվա մոտ 1,5$ բիլիոնին: Վերջին արքան, որ բնակվել է այստեղ, եղել է Խալիֆ Աբդուլ Մեջիդ Էֆենդին: 1924 թվականի մարտի 3-ին երկրում մի օրենք ընդունվեց, ըստ որի պալատը դարձավ Թուրքիայի հանրապետության ազգային ժառանգությունը: Թուրքիայի հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ամռան ընթացքում պալատը օգտագործում էր որպես նախագահական նստավայր: Աթաթուրքը իր կյանքի վերջին օրերն անցկացրել է այս պալատում, որտեղ էլ մահացել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին:

Պալատի տարածքը կազմում է 45,000 մ² և բաղկացած է 285 սենյակներից, 46 սրահներից, 6 բաղնիքներից և 68 պետքարաններից: Դիզայինը պարունակում է Բարոկկո, Ռոկոկո և Նեոկլասիցիզմի ոճերի էկլեկտիկ տարրեր՝ համակցված օսմանյան ճարտարապետական ավանդական ոճի հետ: Պալատի նախագիծը և դեկորացիան արտացոլում է եվրոպական ոճի ազդեցությունը օսմանյան մշակույթի և արվեստի վրա՝ Թանզիմաթի ժամանակաշրջանում: