Որտե՞ղ է գտնվում Սրվեղի վանքը և ի՞նչ են ցանկանում անել նրա հետ վրացիները

Սրվեղի վանքը գտնվում է Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղից 3 կմ հարավաևմուտք՝ Խաչի Տակ կոչվող վայրում։ Վանքը կառուցվել է 13-րդ դարում։

Սրվեղի վանական համալիրը կազմված է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան եկեղեցիներից, վանական խուցերից, Ձիթհանքից և օժանդակ շինություններից։ Վանքի տարածքում նաև պահպանվել են պարսպի և գերեզմանատան մնացորդները։

Սուրբ Նշան եկեղեցու պատերին կա արձանագրություն, ըստ որի այն կառուցվել է 1152 թվականին Սարգիս ճարտարապետի ու Հովհաննեսի կողմից։ Հուշարձանի վրա կան նաև վերանորոգման վերաբերյալ արձանագրություններ։ Դրանցից մեկը գտնվում է մկրտության ավազանից վերև, որտեղ կարդում ենք. «1152 թիվ ես Արտաւագդ եւ Սարգս շինեցաք զեղեկեցիս ձեռամբ Յոհաննիսի»։

Ինչպես Վրաստանի տարածքում գտնվող ցանկացած հայկական վանք, Սրվեղի վանքը ևս վրացիները համարում են իրենցը և պարբերաբար մամուլում անդրադառնում են նրա վրացական լինելու փաստին։ Հնարավոր է, որ սա արվում է հետագայում այս փաստը հեշտ ապացուցելու համար։