Ո՞վ էր այն հայը, ում Ռուզվելտը սպորտային ինքնաթիռ է նվիրել, ինչը դուր չի եկել Ստալինին

Խուդյակովը փայլուն կերպով ապահովեց Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեպի Թեհրան, ապա նաև դեպի Ղրիմ կատարած թռիչների գաղտնիությունն ու անվտանգությունը։ Յալթայի կոնֆերանսի հաջող կազմակերպման համար նա Լենինի շքանշան ստացավ։ Բացի այդ, մարշալը մասնակցեց կոնֆերանսին՝ Ստալինի խորհրդականի կարգավիճակով։

Հակահիտլերյան կոալիցիայի դաշնակիցների հայտնի խմբակային լուսանկարում Խուդյակովը կանգնած է Ստալինի հետևում (ինչը վստահության վկայություն է)։

Խուդյակովի պրոֆեսիոնալիզմն ու կոմպետենտությունը նկատել են Չերչիլը և հատկապես Ռուզվելտը, որը նրան սպորտային ինքնաթիռ է նվիրել։ Տարբերակներից մեկի համաձայն՝ հենց Ռուզվելտի ընդգծված գնահատանքն է, որ խիստ դուր չի եկել Ստալինին։

Սերգեյ Խուդյակով կրտսերը չի կարծում, որ հենց նվիրած ինքնաթիռն է ինչ-որ կերպ ազդել իր պապի ճակատագրի վրա։ Իսկ ահա այն փաստը, որ ամերիկացիները նրան առանձնահատուկ են վերաբերվել, հանգիստ կարող էր կասկածամիտ Ստալինին անվստահության առիթ դառնալ։

Նա բավական զգոն և ուշադիր հետևում էր, թե ինչ ուշադրության են արժանացնում օտարերկրացիները խորհրդային զորահրամանատարներին։ Յալթայում ամերիկացիների պահվածքը կարող էր Ստալինի մոտ միտք առաջացնել, թե նրանք ուզում են «դուրս գալ» Խուդյակովի վրա։ Դա կարող էր պատճառ դառնալ, որ նա հայտնվեր Ստալինի սև ցուցակում։

Այս տարբերակն ավելի հավանական է դառնում, հատկապես հաշվի առնելով, որ Խուդյակովը ղեկավարում էր ամերիկացիների հետ աշխատանքը։