Ու՞մ շնորհիվ ապրիլի 24-ը հիշատակի օր հաստատվեց։ Զարոբյանի խորամանկությունը

Խորհրդային տարիներին Հայոց ցեղասպանության թեման արգելված էր։ Սակայն կար մի մարդ, որը որոշեց այդ արգելքը հանել։ Նրա անունը Յակով Զարոբյան էր։ Ներկայացնենք այդ կոմունիստի կյանքի հետաքրքիր պատմությունը։

Յակով Զարոբյանն ընտրվել էր Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար 1960 թվականի վերջին օրերին, իսկ պաշտոնից հեռացվեց 1966 թվականի փետրվարի 5-ին։ Նա միայն 5 տարի է զբաղեցրել հանրապետության բարձրագույն ղեկավարի պաշտոնը, սակայն շատ բան է հասցրել անել այդ ընթացքում։ Այդ թվում նրան հաջողվեց Ցեղասպանության օրը պաշտոնապես սգո օր դարձնել ու նրան աջակցեց ամբողջ Հայաստանը։

1964 թվականին Զարոբյանը հասկանում էր, որ հաջորդ գարնանը, երբ կլրանա թուրքական զանգվածային սպանությունների կես դարը, ժողովրդական ցույցերն ու երթերն անխուսափելի կլինեն։ Ժողովուրդը հիշում էր, իսկ եթե հիշում է, ապա անպայման դուրս էր գալու այդ օրը որևէ կերպ սգալու։

Գործին հայ պատմաբանները միացան, տեղեկատու մեծ նյութ նախապատրաստեցին Մոսկվայի համար` հենց այդ փաստաթղթերն էլ իր հետ վերցրեց Զարոբյանը։

Կարող է տարօրինակ լինեն, սակայն Բրեժնևը հարցին դրական արձագանքեց, և աշխատանքները սկսվեցին։ Հրապարակվում էին հոդվածներ, գրքեր, փաստաթղթերի ժողովածուներ, այդ թվում` արխիվային, իսկ 1965 թվականի ապրիլի 24-ին նախատեսվում էր հատուկ նիստ անցկացնել օպերայի և բալետի թատրոնում։ Սակայն անօրինական ցույցեր ամեն դեպքում եղան։

Բազմամարդ երթեր ու ցույցեր անցկացվեցին։ Հավաքվածները գնացին Կոմիտասի անվան պուրակ, այնտեղ ելույթ ունեցան Սիլվա Կապուտիկյանն ու Պարույր Սևակը` հեղինակություն ունեցող և անվախ մարդիկ, որոնք կարողացան հանդարտեցնել թեժացող կրքերը, բայց հետո նորից ամեն ինչ սկսվեց։

Անգամ առաջարկ եղավ դիմել զինվորականների օգնությանը, ինչից Զարոբյանը կտրուկ հրաժարվեց։ Ամբոխը վերջապես հանդարտվեց, 20 մարդ ձերբակալվեց և գրեթե բոլորին հետո ազատ արձակեցին` վարչական տուգանքներ սահմանելով։ Մոտակա օրերին հուշահամալիրը կառուցելու վերաբերյալ որոշում կայացվեց։

Հետաքրքիր է, որ կենտրոնական իշխանությունների ներկայացրած որոշման նախագծում ապագա հուշահամալիրը կոչվում էր հուշարձան «ի հիշատակ հայերի, որոնք ընկել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ»։

Զարոբյանն ուշադրությունը շեղող այդպիսի անվանում էր ընտրել, որպեսզի Մոսկվան հուշահամալիրի համար թույլտվություն տար առանց ավելորդ քաշքշուկի`արդարացիորեն համարելով, որ ժողովուրդն այդ արձանին ճիշտ անվանում կտա։ Այդպես էլ եղավ։

Իսկ Յակով Զարոբյանին պաշտոնից հեռացրեցին մեկ տարի առաջ, նախկին առաջին քարտուղարը նշանակվեց ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարի տեղակալ։ Նա կյանքից հեռացավ 1980 թվականի ապրիլի 11-ին և իր կտակի համաձայն` թաղվեց Երևանում։