Այս ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ գանձերի տերերը եղել են ՀԱՅԵՐԸ. ի՞նչ ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԵՐ են ներկայացնում պատմաբանները

«Հայաստանը Հուստինիանոսի օրոք» աշխատությունը բավական է, որ Նիկողայոս Ադոնցը համարվի հայերոց պատմությունը նորովի բացահայտած պատմաբանը։ Այս հոդվածում հենց նրա հանրահայտ աշխատության կարևոր փաստերի մասին ենք ցանկանում խոսել:

Իր այս աշխատության մեջ գիտնականն ապացուցեց, որ Բյուզանդիայի Մակեդոնյան հարստության կայսրերը հայեր են եղել։ Հայեր են եղել նաև Հուստինիանոսի հինգ զորավարներից չորսը։ Այս փաստերն այսօր հայտնի են բոլոր բյուզանդագետներին։

Հայաստանը եղել է բազմաթիվ բյուզանդական մեծ կայսրերի և զորավարների հայրենիքը։ Հայկական ծագմամբ, ամենաքիչը 16 կայսրեր և 11 կայսրուհիներ նստել են բյուզանդական գահին, միասնաբար կառավարելով կայսրությունը իր պատմության գրեթե մեկ երրորդի չափով։ Հայկական ծագում են ունեցել երեք կայսերական հարստություններ՝ ՀերակլիոսներիՀայկական և Լակապինների. Եվս երկու հարստություններ՝ Փոկասները և Դուկասները, ենթադրվում է, որ հնարավոր է ունենային հայկական ծագում։

Կայսրությունը իր գագաթնակետին է հասել 9-10-րդ դարերում, երբ հայերը զինվորների և սպաների, պաշտոնավոր անձանց և կայսրերի տեսքով տիրապետող էին կայսրության սոցիալական, զինվորական և քաղաքական կյանքում ու շատ գործերում պատասխանատու էին նրա մեծության համար։

Փաստացի Բյուզանդական կայսրությունը այս երկու դարերի ընթացքում դառնում է հունա-հայկական պետություն, որտեղ բոլոր կայսրերը, սկսած Բարսեղ Ա-ի թագադրումից (867 թ․) մինչև Բարսեղ Բ-ի մահը (1025 թ.), ունեցել են հայկական, կամ մասամբ հայկական ծագում։

11-12-րդ դարերում հայերը կազմել են կառավարող ազնվականության 10-15%-ը, հաշվի առնելով նաև այն անհատները և ընտանիքները, որոնց հայկական ծագումը ամբողջապես հավաստի չէ, այս հարաբերակցությունը գնալով ավելի է բարձրանում։

Այս բոլոր փաստերը ապացուցված են հենց Ադոնցի աշխատության մեջ: Ապրելով Բելգիայում, Ադոնցը շատ կարևորում էր, որ իր հայերեն չիմացող հայ ուսանողները սովորեն մայրենին և հանգստյան օրերին նրանց հետ պարապում էր հայոց պատմություն և հայերեն։

Նա միշտ ասում էր, որ երբեք չի կարելի վստահել թուրքերին, որքան էլ որ նրանք փոխվեն։ Դա նույնն է, թե ոչխարը վստահի գայլին։ Եվ պատգամում էր աչքի լույսի պես պահել այն մի բուռ հողը, որը մնացել է մեզ։ «Հայն առանց Հայաստանի հայ չէ»,- ասում էր Ադոնցը։