Թուրք սուլթանի խնդրանքը Այվազովսկուն կամ ինչպե՞ս մեծ ծովանկարչի նկարները հայտնվեցին Էրդողանի նստավայրում

Հայտնի ծովանկարիչն անձամբ ծանոթ էր թուրքական սուլթանի հետ։ Նրանց ծանոթացրել էր հայկական ծագում ունեցող օսմանյան ճարտարապետ, Ստամբուլի բազմաթիվ շենքերի նախագծերի հեղինակ Սարգիս Բալյանը։

Ծովանկարիչը Բալյանին էր նվիրել իր աշխատանքներից, որը ճարտարապետը ցույց էր տվել թուրքական սուլթանին։

Սուլթանը, որին կտավներն անչափ տպավորել էին, հրավիրեց Այվազովսկուն Կոնստանդնուպոլիս։ Այն ժամանակ նկարիչն արդեն հայտնի էր Եվրոպայում, և դա սուլթանի աչքերում բարձրացնում էր նրա հեղինակությունը։

Սուլթանը Այվազովսուն մի քանի կտավ պատվիրեց։ Կարճ ժամանակահատվածում վարպետը նկարեց 20 կտավ, որոնցում պատկերված էր Ստամբուլն ու ծովը։ Սուլթանը շռայլորեն վճարեց Այվազովսկուն իր աշխատանքների դիմաց ինչպես ճոխ նվերներով, այնպես էլ բարձր պարգևներով։

Այվազովսին ծանր էր տանում 19-րդ դարի վերջում սուրթան Աբդուլ Համիդի օրոք իրագործված հայերի կոտորածը։ Նա ծովը նետեց թուրք իշխանի բոլոր նվերները ու իր արվեստը նվիրեց իր ժողովդի ողբերգությանը։

Այսօր նկարչի որոշ աշխատանքներ գտնվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նստավայրում։