Հենց այս ՀԱՅՆ է մարզել և բարձրացրել է Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկների կայունությունը. ճանաչենք արցախյան ազատամարտի հերոսին

Խոսքը ֆրանսիահայ ազատամարտիկ, հասարակական, քաղաքական գործիչ, Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի մասին է:

Հենց նա է մարզել և բարձրացրել է Շուշիի ազատագրմանը մասնակից դարձած հայ ազատամարտիկների, զինծառայողների ռազմահոգեբանական կայունությունը։ Զինծառայողներին ուսուցանել է արևելյան մարտարվեստ և հին հայկական մարտարվեստի իր կողմից վերամշակած հարվածների համակարգը՝ ամրացնելով զինծառայողների կամային հատկանիշները։ Նրա զինակիցներն են եղել Լեոնիդ Ազգալդյանը, Վլադիմիր Բալայանը և Սարգիս Հացպանյանը: Մարտական գործողություների ժամանակ վիրավորվել է, ստացել է սալաջարդ՝contusio որից հետո երկար բուժվել է։

Երբ 1994 թվականին կնքվեց  հրադադար, Աբրահամյանը վերադարձավ Փարիզև ստեղծեց Արցախյան պատերազմի վետերանների միությունը։

 2007 թվականից Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի նախագահ ն է։

2008 թվականից Ազգային Խորհրդի անունից մշտապես մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բնիկ ժողովուրդների ձևաչափով կազմակերպված աշխատանքներին և ներկայացնում է արևմտահայության խնդիրները: Շնորհիվ Ազգային Խորհրդի, բնիկ Ժողովուրդների ներկայացուցիչները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ձևաչափով ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի աշխատանքները պարբերաբար լուսաբանվում են տարբեր լեզուներով:  Ազգային Խորհուրդը մշակութային ակտիվ կարպեր է հաստատել Արևմտյան Հայաստանի հայաշատ բնակավայրերում, իսլամադավան հայության և քրդական տարբեր խմբերի հետ։